Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հեռավոր անցյալում հռոմեական եկեղեցին ծագումով հյուսիսաֆրիկացի քրիստոնյաներ են գլխավորել

11:41, շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Հեռավոր անցյալում հռոմեական եկեղեցին ծագումով հյուսիսաֆրիկացի քրիստոնյաներ են գլխավորել

Շատերը կաթոլիկական դավանանքը հաճախ եվրոպական երևույթ են համարում, բայց անօգուտ չէ իմանալ, որ կաթոլիկ եկեղեցու ամենաբարձր պաշտանյայի` պապի աթոռը ժամանակին զբաղեցրել են հյուսիսաֆրիկյան ծագմամբ երեք քրիստոնյաներ:


     Վիկտոր Առաջինը
բերբեր է եղել: Ծնվել է ներկայիս Թունիսում, սկզբում նշանակվել է Հռոմի եպիսկոպոս և այս տիտղոսով ղեկավարել է հռոմեական եկեղեցին շուրջ մեկ տասնամյակ` սկսած 189 թվականից:

Հյուսիսային Աֆրիկայում ծնված մյուսը պապը Միլթիադեսն (Միլքիադես) է, որն հռոմական եկեղեցին գլխավորել է 311 – 314 թվականներին:

Ի վերջո, Գլասիոս Առաջինը նույնպես բերբեր է եղել և պապական աթոռը զբաղեցրել է 492 – 496 թվականերին:

Անշուշտ, պետք չէ զարմանալ. վաղ քրիստոնեության շրջանում Հռոմեական կայսրության մաս կազմող Հյուսիսային Աֆրիկայի բերբերների մեծ մասը քրիստոնեություն էր ընդունել: Հայտնի են այդ ժամանակաշրջանի բազմաթիվ աֆրիկացի քրիստոնեական սրբեր, ինչպես, օրինակ, սուրբ Ավգուստինոսը և նրա մայրը` սուրբ Մոնիկան:

Հինգերորդ դարից հետո պապական աթոռին այլևս աֆրիկացի չենք տեսնում: Պատճառը Հռոմեական կայսրության քայքայումն ու տրոհումն է եղել, որի հետևանքով սկզբում վանդալները, ապա մուսուլմանները բերբերների միջավայրից արմատահան են անում քրիստոնեական հավատը: Ինչ վերաբերում է սևամորթ Աֆրիկային, ապա դրա քրիստոնեացումը կաթոլիկ եկեղեցու կողմից հիմնականում 19-րդ դարում է տեղի ունել:

Մեր ժամանակներում ամենևին էլ անհավանական չէ, որ Հռոմի պապը սևամորթ լինի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8413 | 0 | 0
Facebook