Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մենախոսություն երկուսով կամ միայնակ երկխոսություն. Մաս 3

18:02, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Մենախոսություն երկուսով կամ միայնակ երկխոսություն. Մաս 3

Սկիզբը՝ http://my.mamul.am/am/post/72359
     http://my.mamul.am/am/post/72360
    
    
    

Ինչպես է ամեն ինչ խառնվել իրար, չես տարբերում և կնոջը և տղամարդուն, ամեն մեկն կորցրել է իր տեղն աշխարհում ՝դուրս գալով ի վերուստ իրեն հատկացված մարդկային կաղապարից, կտեսնեիր թե անհասկանալի կերպով իշխանության հասած, քո լեզվով ասած թագավորները, կամ թագավորիկները, այլ ղեկավարական պաշտոններ ունեցողները ինչպես են տնօրինում մարդկային անմեղ ճակատագրերը, չարաշահում իրենց իրավունքները գահերի ու պաշտոնների հանդեպ, նյութականին ու անասնական կրքերին տրվելով գնում են ցանկացած ստորությունների, կատարում անասելի հանցանքներ սեփական ժողովրդի հանդեպ, հրահրելով բազմաթիվ պատերազմներ, արհեստական կոտորածներ անմեղ մարդկության հանդեպ: Մոռանալով հնում դաժան պատմությունները և իրենց նախորդների գործած ոճիրները, անխղճորեն կրկնում են այն: Տատ ջան. չէ, դու այս բոլորը տեսնելուց հաստատ չէիր դիմանա, կխելագարվեիր և կրկին կմահանայիր խորը ցավը սրտումդ կրելով:
     Իմ պահապան հրեշտակ ջան, երևի թե արդեն հասկացար ասածներիս իմաստը, Այո, հենց քո խրատներով, հենց քո խորհուրդներով ես ապրեցի, ապրում եմ ու կշարունակեմ այսպես առանց ոգու սովի ապրել այս վտանգավոր ու մեղսագործ աշխարհում, այո, ի շնորհիվ քեզ ես չունեցա ոգու սով Տատ ջան, չտրվեցի նյութականին, քո շնորհիվ սովորեցի գնահատել ոգիս և օր օրի ամրապնդելով ծաղկեցնել այն: Քո օրինակով սովորեցի սիրել և գնահատել գեղեցիկը, բարին ու Աստվածայինը: Այո, դու ինձ սովորեցրեցիր ապրել այս դաժան ու մեղքերով լեցուն աշխարհում այնպես, որ հետագայում կանգնելով Աստծո դատաստանի առջև ստիպված չլինեմ գլուխս կախ, կամ անխոս ու անպաատսխան կարմրատակել այն իրավացի հարցի առջև, որ կտա ամենակալը, որին և բոլորս էլ պարտավոր ենք պատասխանել. _ ԻՍ՞Կ ԴՈՒՔ (ԴՈՒ) ՈՐՏԵՂ ԷԻՔ...
     Տատ ջան գիտես, երևի հենց քո խելամիտ խրատներն էին, որ հիմք հանդիսացան, որպեսզի գրեմ իմ բանաստեղծություն-խրատը զավակիս, որդուս, «Խրատ որդուս» վերնագրով, որն էլ հենց հիմա կկարդամ քո շիրիմիդ առջև, հաստատ համոզված լինելով որ դու լսում ես ինձ....:
     Իմ խելացի խորհրդատու, երանի թե ես կարողանայի մի քիչ ավելի շուտ հասկանալ քո խորհուրդներիտ և խրատներիտ իմաստները ու ավելի վաղ հասակից գործածեի նրանք իմ ապրած կյանքում:
     Շատ կուզեի որպեսզի մի գրքույկ տպագրվեր քո խելամիտ դատողություններով, մարդկության և ազգիս հանդեպ քո մտահոգություններով, քո անսխալ կանխատեսումներով ու բարի խրատներով, որպեսզի շատ -շատերին հասու լինեն քո սրտացավ խորհուրդները ազնիվ մարդ դառնալու, ցանկացած ժամանակ իրապես մարդ մնալու, սեփական ազգի հանդեպ ճշմարիտ սիրով լցված և անսուտ նվիրվածությամբ ազգի համար ծառայելու սրտացավ պատգամներով:
     Խոստանում եմ քեզ Տատ ջան, գրելու եմ երկու բանաստեղծություն, մեկը քո մասին, նկարագրելով քո ապրած իմաստուն կյանքն ու քո մեծությունը, միյուսն էլ մեր ազգի մասին, քո այդքան սիրած և սրտիտ խորը կսկիծով ու ցավով պատմած Հայ ազգիս տառապանքների, վերելքների և տանջանքների մասին, առավելությունների ու բացթողումների մասին:
     Միգուցե այդ բանաստեղծություներն էլ յուրովի կարողանան նպաստել իմ ազգիս ապագա բարորության համար, խրատական ու անսխալ ճանապարհի առջև կանգնացնեն մեր ազգի եկող սերունդներին: Կգրեմ, և հաջորդ անգամ սուրբ շիրիմիդ այցելելուց անպայման կկարդամ քեզ համար դրանք:
     Տատ ջան ես պետք է գնամ, իմ հրեշտակ, իմ կյանքի անսխալ և բարի ուսուցիչ, մեր իմաստուն Տատ, գնում եմ, սակայն կրկին քեզ այցելելու խոստումով. Ննջի խաղաղությամբ և անհոգ...
     Տատ ջան...


     Սամվել Ստեփանյան
     «Արահետ» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5121 | 0 | 0
Facebook