Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համակարգչային խաղերի դրական և բացասական ազդեցությունը....

11:36, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Համակարգչային խաղերի դրական և բացասական ազդեցությունը....

Նորից սեպտեմբեր, և նորից խնդիրներ....
     Ահա մոտենում է նոր ուսումնական տարին, և ծնողների մոտ նորից նույն մտավախությունն է, թե ինչպես պետք է կարղանան երեխաներին կտրել համակարգչային խաղերից:

Այսօր համակարգչային խաղերը որպես զվարճանք գրեթե տարածված ու սիրված են ամբողջ աշխարհում և մեծ ազդեցություն են գործում մարդկանց կյանքում: Այդ խաղերը դարձել են նոր դարաշրջանում երեխաների, պատանիների, երիտասարդների և, ինչու չէ, նույնիսկ մեծահասակների զբաղմունքի միջոցը:

Համակարգչային խաղերը անհատների տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհ մուտք գործելու լուսամուտն են:

Այն իր դրական ու բազմակողմանի նշանակության հետ մեկտեղ ունի նաև որոշակի թերություններ:

Մեծ է նաև համակարգչի դերն ու նշանակությունը երեխաների կրթութան և դաստիարակության գործում: Մեծ է հատկապես, համակարգչային խաղերի ազդեցությունը նախադպրոցականների և դպրոցականների վարքի վրա, որն էլ հետագայում մեծ խնդրի առաջ կաող է կանգնեցնել ծնողներին:

Ի՞նչպես են ազդում համակարգչային խաղերը նախադպրոցական և դպրոցական երեխաների վարքի վրա:

Այս մասին կարծիքները, իհարկե, մեղմ ասած, միանշանակ չեն:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ տարաձայնություններ կան ինչպես հոգեբանների և երեխաների կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվող այլ մասնագետների, այնպես էլ երեխաների ծնողների միջև:

Պարզվում է, որ կարծիքները ոչ միայն տարբեր են, այլև խիստ բևեռային:

Ոմանք մերժում են այն կարծիքը, թե այդ խաղերը վատ հետևանքներ են ունենում երեխաների համար: Նրանք կարծում են, որ խաղի ընթացքում երեխայի մոտ ի հայտ են գալիս մի շարք դրական հատկություններ` կրթվածություն, ինքնագնահատականի բարձրացում, կոորդինացիայի բարելավում և այլն, ինչպես նաև, ուսումնասիրողների այդ խումբը կարծում է, որ համակարգչային խաղերը հիմնարար փոփոխություններ չեն մտցնում երեխաների վարքում։ Պարզապես համակարգչային խաղերի սիրահարները մի փոքր ավելի քիչ են սիրում շփվել։
     Սակայն այլ է տեսակետը ուսումնասիրողերի մյուս խմբի մոտ, ըստ նրանց համակարգչային խաղերով տարված երեխաները, ոչ միայն չշփվող են այլ նաև խիստ ագրեսիվ:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, խիստ տարբեր են մեր հոգեբան-մասնագետների կարծիքները համակագչային խաղերի ազդեցության վերաբերյալ: Տարբեր են նաև ծնողների մոտեցումները: Նրանցից շատերը ամբողջովին մերժում են համակարգչային խաղերը և համարում են, որ այն խիստ բացասական ազդեցություն ունի երեխաների վրա, թույլ չտալով իրենց երեխաներին մոտ գալ համակարգչին, իսկ մյուսներն էլ հակառակ կարծիքն ունեն. ըստ նրանց համակարգչային խաղերը մարզում են երեխայի միտքն ու զարգացնում են նրա մտահորիզոնը: Հանդիպում են նաև այնպիսի ծնողներ, ովքեր համակարգչային խաղերով են փոխում իրենց դաստիրակչական ներգործունեությունը` թույլ տալով, որ երեխանն ողջ օրը անց կացնի համակարգչի առջև:

Սակայն, որքան էլ տարբեր լինեն կարծիքները, մի բան միանշանակ է, եթե երեխան սկսում է ամբողջովին տարվել համակարգչային խաղերով, կորցնել իր կենսունակությունը, իր ակտվությունը, իր հետաքրքրությունները իրական կյանքում տեղի ունեցող երևույթնների հանդեպ և դառնալ համակարգչային խաղերի գերին:
     Հաշվի առնելով այս բոլոր կարծիքները, պետք է չէ արգելել երեխային խաղալ համակագչային խաղեր, այլ պետք է խիստ սահմանափակել խաղի ժամանակը: Մասնագետները կարծում են, որ այն չպետք է գերազանցի 1-1.5 ժամը:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
10227 | 0 | 0
Facebook