Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սովորեք և սովորեցրեք . Աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժները

09:06, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Սովորեք և սովորեցրեք . Աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժները

Աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժները
    

     Ջրվեժը
գետի այն հատվածն է, որտեղ ջուրը բարձրությունից թափվում է։ Ջրվեժի մեծությունը կախված է բարձրությունից և թափվող ջրի քանակից։ Ջրվեժներով հարուստ են հիմնականում լեռնային գետերը։


     Վիկտորիա ջրվեժը

    
     Աֆրիկյան Զիմբաբվեի և Զամբիայի սահմանին գտնվող հսկան աշխարհի ամենագեղեցիկ հրաշքներից է: Բրիտանական թագուհի Վիկտորիայի պատվին կոչված ջրվեժը տեղացիներն անվանում են «Շառաչող ծուխ»: Վիկտորիա ջրվեժը մյուս ջրվեժների համեմատ աներևակայելի բարձր ձայն է արձակում, իսկ ջրի հոսքից առաջացող գոլորշին մառախուղով է պատում գրեթե ամբողջ տարածքը: Ջրվեժի լայնությունը կազմում է գրեթե 2 կմ, իսկ բարձրությունը` 108 մ: Զբոսաշրջիկներից շատերը ջրվեժ ժամանելիս նախընտրում են ուղղաթիռի բարձրությունից հիանալ ջրվեժի գեղեցկությամբ: Վիկտորիա ջրվեժ այցելելու լավագույն ժամանակահատվածը փետրվար ամսից մինչև մայիսն է, երբ տեղանքում դադարում են սեզոնային անձրևները:
    
     Նիագարա գեղեցկուհին

    
     Հարցումները ցույց են տվել, որ ամենահայտնի ջրվեժները թվելիս Նիագարա ջրվեժը առաջին հորիզոնականում է: Միացյալ Նահանգների և Կանադայի սահմանին գտնվող այս ջրվեժը ամենաբարձրը չէ, սակայն ամենաաղմկոտներից և ամենագեղեցիկներից: Երեք կասկադների բաժանված ջրվեժին հասնելու համար ամենահարմար քաղաքը ամերիկյան Բուֆալոն է:
    
     Դեթյան ջրվեժ Չինաստանում
    

     Դեթյան ջրվեժը գտնվում է Չինաստանի և Վիետնամի սահմանին: Այս ջրվեժը չի կարող մրցել վերոհիշյալ ջրվեժների հետ ոչ բարձրությամբ, լայնությամբ կամ ջրի հոսքի ուժգնությամբ, բայց այն, հիրավի, համարվում է աշխարհի ամենագեղեցիկներից մեկը: Ջրվեժի գեղեցկության յուրահատուկ մասն է կազմում ջրվեժի շրջապատող բնությունը, բրձնի դաշտերը և սաղարթախիտ անտառները:


     Պլիտվիցյան լճերը Խորվաթիայում
    

     Խորվաթիայի Պլիտվիցյան լճերի ջրվեժները դասվում են աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժների շարքին ջրի մաքրամաքուր փիրուզե գույնի շնորհիվ: Ջրի նման գույնի առաջացման պատճառը յուրօրինակ միներալներն են: Պլիտվիցյան լճերի ջրվեժներ հասնելու համար հարկավոր է ժամանել Զագրեբ և երկու ժամանոց տուր ընտրել դեպի բնության այս հրաշալիք: Այստեղ այցելելու տարվա լավագույն եղանակը մայիս ամսից մինչև սեպտեմբերն է:
    
     Իգուացու

    
     Ամենատպավորիչ և գեղեցիկ ջրվեժների շարքում է միանշանակ Իգուասու ջրվեժը: Բրազիլիայի և Արգենտինայի սահմանին գտնվող 275 ջրվեժներից բաղկացած Իգուասու ջրվեժների ցանցը աննկարագրելի գեղեցկություն ունի: Աշխարհի նոր յոթ հրաշալիքներից մեկը Բրազիլիայի գլխավոր զբոսաշրջության վայրն է, բազմաթիվ մեծ գրողների, նկարիչների, արվեստագետների ներշնչանքն ու զարմանահրաշ տեսարժան վայր: Ջրվեժի ամենահայտնի և ամենամեծ հատվածը՝ «Դևի կոկորդը», սահմանագծում է Բրազիլիայի և Արգենտինայի սահմանը: Տարեկանում Իգուասու ջրվեժներ է այցելում 1.7-2 մլն զբոսաշրջիկ
    
     Յագալա Ֆոլզ

    
     Գտնվում է Էստոնիայում; Էստոնիայի մայրաքաղաքից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող Յագալա ջրվեժը համարում են Մերձբալթյան երկրների Նիագարան: Հատկապես գեղեցիկ է ձմռանը, երբ ջրվեժի կեսը պատվում է սառույցով: Այս ջրվեժը ընդրգրկվել է աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժների թվում իր սառցե տեսքի շնորհիվ: Այո՛, ջրվեժը հատկապես գեղեցիկ է ձմռան ամիսներին, երբ այն կիսով ճափ սառչում է:
    
     Անխել ջրվեժը Վենեսուելայում

    
     Աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխելը, գտնվում է Վենեսուելայի Կայնամա ազգային պարկում: Ջրվեժն այնքան բարձր է, որ չոր սեզոնին ջուրը չի հասցնում հասնել մինչև հատակ և գոլորշիանում է: Ջրվեժ հասնելն այդքան էլ հեշտ չէ, այն գտնվում է բավական դժվարանցանելի տեղանքում: Հիմնական տուրերը ներառում են գետով և ուղղաթիռով զբոսանքները
    
     Կայետուրի ջրվեժը Գայանայում

    
     Կայետուրի ջրվեժը Գայանայում կրկնակի անգամ ավելի բարձր է, քան Վիկտորիա ջրվեժը: Այն համարվում է աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը նաև ջրվեժի շրջապատող բնության շնորհիվ: Անթափանց տրոպիկական անտառներում գտնվող Կայետուրի ջրվեժ ցամաքով հասնելու դեպքում անտառում կտեսնեք թիթեռնիկների և թռչունների ամենահազվագյուտ տեսակներ: Ջրվեժը գտնվում է Գայանայի Կայետուր ազգային պարկի ջունգլիներում:
    
     Պամուկկալե, Թուրքիա

    
     Այս ջրվեժը հայտնի է իր սպիտակ գույն ունեցող լանջերով: Այն համարվում է Թուրքիայի աշխարհագրական հրաշքներից մեկը: Տերմալ աղբյուրները, որոնք բխում են լեռան տակից արդեն հարյուրավոր տարիների ընթացքում, առաջացրել են գեղեցիկ աստիճանաձև գոյացություններ, որոնց մեջ առաջացել են տարբեր խորության ջրավազաններ
    
    
    
     Դեղին վիշապի ջրվեժ, Չինաստան

    
     Գեղատեսիլ կարմիր ժայռերով վայրը շրջապաված է տարբեր խորության և մեծության կապույտ երանգ ունեցող ջրավազաններով: Ջրավազանների հատակում գտնվող կալցիումի գոյացությունները արևի տակ դեղին երանգ են ստանում, այդ պատճառով էլ ջրվեժը ստացել է «Դեղին վիշապի լիճ» անվանումը:
    
     Կուանգ Սի ջրվեժ, Լաոս
    

     Ջրվեժը գտնվում է Մեկոնգ գետի հյուսիսային ափի մոտ, նույնանուն ազգային պարկի տարածքում: Այն բաղկացած է 54 մետր բարձրություն ունեցող կասկադից: Երկրորդ կասկադից տաս մետր ներքև գտնվում է ոչ մեծ քարանձավ:
    
     Կայետուրի ջրվեժը Գայանայում
    

     Կայետուրի ջրվեժը Գայանայում կրկնակի անգամ ավելի բարձր է, քան Վիկտորիա ջրվեժը: Այն համարվում է աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը նաև ջրվեժի շրջապատող բնության շնորհիվ: Անթափանց տրոպիկական անտառներում գտնվող Կայետուրի ջրվեժ ցամաքով հասնելու դեպքում անտառում կտեսնեք թիթեռնիկների և թռչունների ամենահազվագյուտ տեսակներ: Ջրվեժը գտնվում է Գայանայի Կայետուր ազգային պարկի ջունգլիներում:


     Ջրվեժ Baishuitai, Չինաստան
    

     Ջրվեժը գտնվում է Շանգրի-լայից 50 կմ հեռավորության վրա, Խոբա լեռներում: Այն հատկապես գեղատեսիլ է դառնում գարնանը, երբ բարձրանում է ջրի մակարդակը:
    
    
     Ֆիլիպինների Կավասան ջրվեժը

     Ֆիլիպինների Սեբու կղզու վրա գտնվող Կավասան ջրվեժը համարվում է աշխարհի ոչ միայն ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը, այլև ամենախորհրդավորը:
    
     https://hy.wikipedia.org/wiki/

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
18121 | 0 | 0
Facebook