Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծանր վիճակում հայտնված ընտանիքը մեր օգնության կարիքն ունի

Օգնենք
Մամուլի խոսնակ`
Օգնենք
01:12, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Ծանր վիճակում հայտնված ընտանիքը մեր օգնության կարիքն ունի

Անահիտ Իսպիրյանը ամուսնու և երեք թոռների հետ ապրում է Մալաթիա-Սեբաստի վարչական տարածքի Շրջանային 2/5 տանը, վարձակալությամբ: Ամուսիններով գրեթե չեն տսնում, ապրում են նպաստով և թոշակով: Նրանց հարսը ութ տարի առաջ լքել է երեխաներին, իսկ որդին էլ մեկնել է ՌԴ արտագնա աշխատանքի, որտեղ էլ ընտանիք է կազմել՝ մոռանալով Հայաստանում ապրող հիվանդ ծնողներին և երեք հրաշք զավակներին:

Ակտիվիստ Սոնա Ռոբերտսն իր ընկերների հետ այցելության ժամանակ նրանց հեռուստացույց է նվիրել: Աղջիկները զույգ են, սովորում են 9-րդ դասարանում՝ մի քույրը երազում է ատամնաբույժ դառնալ, իսկ մյուսը դիզայներ, նրանց եղբայրն էլ 17 տարեկան է և վախենում է երազել: Ընտանիքը ունի բնակարանի և աջակցության կարիք:
    
    

Անահիտ Իսպիրյանի անունով ՀԱՅԷԿՈՆՈՄբանկում բացվել է հաշվեհամար՝ 163005889270:
    
    

Հեռախոս՝ +37477 233 190:
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3954 | 0 | 0
Facebook