Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նախասեպտեմբերյան մտորումներ.Մենք դպրոցի մի մասն ենք, իսկ միգուցե նաև ամբողջ դպրոցը..

23:08, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Նախասեպտեմբերյան մտորումներ.Մենք դպրոցի մի մասն ենք, իսկ միգուցե նաև ամբողջ դպրոցը..

Պիտի սիրես դպրոցդ: Պիտի նվիրվես, պիտի քեզ գտնես յուրաքանչյուր գրքի էջում, գտնես յուրաքանչյուր աշակերտական նստարանին նստած: Պիտի դառնաս դպրոցի մի մասը: Ես միգուցե ինձ կգտնեմ ռուսաց լեզվի դասասենյակում, դու բուֆետում, իսկ մյուսը ֆիզկուլտուրայի դահլիճում: Հավատա այդքան էլ էական չի, թե ինչ առարկա կսիրես ու կսովորես: Ախր մեծ բան չենք էլ կորցնի, եթե չիմանանք, թե որ թվականին է եղել որևէ ճակատամարտ, բայց կկորցնենք ամեն ինչ, եթե մեզ չգտնենք դպրոցի պատերի ներսում: Կարևորը կյանքում գտնենք մեր տեղը, իսկ մաթեմատիկայի որևէ բանաձև չիմանալը դժվար, թե կխանգարի ու կկործանի մեզ:
     Մենք դպրոցի գրիչներն ենք, թղթերը, նստարանները ու մի քանի կիլոգրամանոց շտեմարանները...Մենք դպրոցի մի մասն ենք, իսկ միգուցե նաև ամբողջ դպրոցը..


    
     Միլանա Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումից
     Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի աշակերտական խորհուրդ


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3616 | 0 | 0
Facebook