Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորվածը հեռակա զրուցում է դատավորի հետ

Эндрю Арутюн
Հեղինակ`
Эндрю Арутюн
22:12, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորվածը հեռակա զրուցում է դատավորի հետ

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով կալանավորված եւ 10 ժամով նիստերի դահլիճից հեռացված Ներսես Պողոսյանն այսօր իր պաշտպաններ Արայիկ Պապիկյանի եւ Նինա Կարապետյանցի միջոցով հայտարարություն է տարածել։

Նա իր հայտարարությունը ներկայացրել է որպես հեռակա զրույց Դատարանի հետ։

"Հարգելի Տաթեւիկ Գրիգորյան
     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք իմ վերաբերյալ դատական գործով ինձ առնչվող երկու հիմնական գործ եք կատարել, այն է՝ ինձ հեռացրել եք նիստերի դահլիճից և իմ ընտրած պաշտպաններին իմ կամքին հակառակ փոխարինել եք հանրային պաշտպանով, ստիպված եմ Ձեզ հետ զրուցել հեռակա կարգով։
     Ինչու՞ եք այդպես վարվում ինձ հետ․ գուցե Դուք արդարադատություն կամ օբյեկտիվ քննություն եք իրականացնում։ Ե՛վ ես, և՛ Դուք գիտենք հստակ պատասխանը՝ ՈՉ։
     Այդ գործողություններով Դուք ցույց եք տվել շինծու գործի տերերին, որ անշեղորեն կատարում եք բոլոր հրահանգները, որոնք ո՛չ արդարադատության, ո՛չ էլ օբյեկտիվ քննության հետ առնչություն չունեն։
     Սույն դեպքում Ձեր՝ որպես նախագահողի հեղինակության հարցը, անկախ Ձեր կամքից (գուցե՝ Ձեր հոժար կամոք) մնացել է վերջին պլանում։
     Փաստացի և՛ ես, և՛ Դուք բողոքի իրավունք ունենք՝ Դուք խախտում եք իմ իրավունքները, իսկ պատվիրատուները՝ Ձեր։ Քանի որ ես ԱԶԱՏ ԵՄ, ԱՐԴԱՐ ԵՄ, ԱՆՊԱՐՏ ԵՄ իրավունք ունեմ պահանջել իմ իրավունքների պաշտպանությունը, իսկ ահա Դուք՝ ազատ չեք, արդար չեք, պարտված եք և չեք կարող ու իրավունք չունեք պահանջ ներկայացնել։ Սա է իմ ու Ձեր կարգավիճակի տարբերության իմասն ու էությունը։

Համոզված եմ, որ ես ու իմ երեք որդիներն ապրելու են ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ԵՎ ԱՆՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։ Դուք կամովին համաձայնվել եք լինել անազատ, անարդար և պարտված ․․․ Հայաստանը Ձերը չէ։

Հ․Գ․ Իզուր չծանրաբեռնեք հանրային պաշտպանին․ ապահովեք իմ ու իմ պաշտպաններ Նինա Կարապետյանցի և Արայիկ Պապիկյանի մասնակցությունը դատական նիստերին։ Ցանկացած այլ՝ օրենքից դուրս սցենար դատապարտված է տապալման"։

Ներսես Պողոսյան․17.08.2017թ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
7119 | 0 | 0
Facebook