Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քննարկվել է Բյուրեղավանի մշակույթի տան շինարարական աշխատանքների ընթացքը

19:44, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Քննարկվել է Բյուրեղավանի մշակույթի տան շինարարական աշխատանքների ընթացքը

Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը հանդիպեց մշակույթի տանը շինարարական աշխատանքներ իրականացնող «ՆԻԿ –ԴԱՎ» Գրուպ կազմակերպության ներկայացուցիչների հետ: Քաղաքապետը հրավիրել էր նաև նախագծային կազմակերպության ներկայացուցիչներին տեղում լսելու և քննարկելու շինարարական աշխատանքների ընթացքը: Ծանոթանալով աշխատանքներին՝ համայնքի ղեկավարին չգոհացրեց շինարարական աշխատանքների տեմպը և ջրագծերի որակը: Հիմնանորոգումը իրականացնող բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրեց համայնքապետարան՝ խորհրդակցության: Տվյալ պահին շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության ղեկավարը լսելով համայնքի ղեկավարի դժգոհությունները, խոստացավ հինգ օրից ակտիվացնել և մեծ թվով աշխատողներ ներգրավել շինարարական աշխատանքներին: Հակոբ Բալասյանը պահանջեց ապամոնտաժել ջրագծերը և դրանք մոնտաժել նախագծին համապատասխան:


    


     Բյուրեղավանի Քաղաքապետարան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3649 | 0 | 0
Facebook