Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
18:46, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ


     ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    
     ______

Ի՞նչ է պետք մարդուն
     Սիրո մեջ հզո~ր լինելու համար.-
     Ավա~ղ,
     Շա'տ չնչին,
     Հասրա~կ մի բան`
     Քի'չ սիրել
     Եվ կամ... բնավ չսիրե'լ...

Աստվա~ծ ազատի այսպիսի բախտից
     Եվ այս դրախտի'ց,
     Որն ի~նձ է տրվե'լ...

Երբ ե'ս եմ սիրում`
     Փխրո~ւն եմ այնքան,
     Թո~ւլ,
     Անօգնակա~ն,
     Սակայն` երջանի~կ...

Երբ ի~նձ են սիրում,
     (Եվ ես չե~մ սիրում) -
     Անտարբե~ր եմ ա'յն ծառի բնի պես,
     Որին փարվում է բաղե~ղը կանաչ.
     Բի'րտ, այն ժայռի պես,
     Որի մոտ ծովը կուզեր... մերկանա~լ.
     Սա~ռը, -
     Որմի պես այն եկեղեցու,
     Որը համբուրո'ւմ,
     Որի մոտ մո~մ են վառում մեր կանայք.
     Եվ ուժե'ղ, -
     Դժբա'խտ այն մարդու նման,
     Որը սիրվո'ւմ է,
     Սակայն... չի~ սիրում:

Ուժե'ղ ու դժբա'խտ,
     Հզո'ր ու ... դժգո'հ,
     Քե՜զ եմ կարկառել ձեռքերըս ահա,
     Սիրո Աստվա'ծըդ ամանակարող,
     Ո~ւժ տուր հզորիս
     Եվ տուր քաջությո'ւն,
     Այս... թույլ աղջկան ասել` «Չե~մ սիրում...» .

Ասել մի~ անգամ,
     Գոնե մի~ անգամ,
     Երբ, - քանի~ տարի, -
     Քանի~ անգամ եմ այս նույն շուրթերով –
     Ստե՞լ...
     Ո'չ, ինչո՞ւ, -
     Անզո~ր լինելով հերքել` «չե~մ սիրում» ,
     Հեգել` «Սիրո~ւմ եմ...»

Ո~ւժ տուր հզորիս.
     Բայց ինչպե~ս, ինչպե~ս,
     Երբ իմ մի հատիկ
     Ջերմ շշունջից ու խոսքի'ց սերում,
     Շողն` այս քնքշանքից թացվա~ծ աչքրից,
     Դողն` այս բերկրանքից բացվա~ծ շուրթերի
     Եվ լցվա~ծ սրտի,
     Որ տրոփում է միայն ի~նձ համար,
     Որ տրոփում է միայն ի~մ սիրուց,
     Ի'մ, որ ... չե~մ սիրում...

Ո~ւժ տուր հզորիս.
     Բայց ինչպե~ս, ինչպե~ս,
     Երբ իմ մի հատիկ
     Ջերմ շշունջից ու խոսքի'ց է սերում,
     Շողն` այս քնքշանքից թացվա~ծ աչքերի,
     Դողն` այս բերկրանքից բացվա~ծ շուրթերի
     Եվ լցվա~ծ սրտի,
     Որ տրոփում է միայն ի~նձ համար,
     Որ տրոփում է միայն ի~մ սիրուց,
     Ի'մ, որ... չե~մ սիրում...

Ո~ւժ տուր, որ ասեմ և կա'մք...
     Սակայն ո՞վ,
     Ո՞վ կարող է, սի'րտ,
     Տրորե~լ ոտքով կոկո` նն այս բացվող,
     Ջարդե~լ նորատունկ այս շի~վը դալար,
     Ցեխով փզկե~լ այս կարակչող առո'ւն, -
     Որ չկարկաչի~ գուցե էլ բնավ,
     Որ գուցե բնավ էլ ծաղիկ չտա~,
     Եվ էլ չխշշա~ կանաչ բացատում...

Տե'ս, վազո~ւմ է նա թևերը բացած,
     Եվ սիրուց հարբած ինձ մո'տ է սուրում,
     Գալի~ս է էլի...

(Ինչո՞ւ ես լռել
     Ասա` «Չե'մ սիրում» ...)

Եվ, ի~նչ որ ուներ,
     Եվ, ի~նչ որ ունի,
     Ի~նչ որ կունենա, -
     Իր բախտի ու իր կյանքի հետ միակ
     Ինձ զո~հ է բերում...

Ո~ւժ տուր, լսո՞ւմ ես,
     Սիրո Աստվա'ծըդ ամենակարող,
     Գեթ ա'յս երեկո ասել` «Չե~մ սիրում» ,
     Որ չկրկնվի
     Նրա տենչա'նքն ու
     Իմ տանջա'նքն էլի..

«-Եկա՞ր, միա~կըս,
     Եկա՞ր, սիրելի~ս...»

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4043 | 0 | 0
Facebook