Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայկական սեխի բուրմունք' Նիդերլանդներում

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
14:14, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Հայկական սեխի բուրմունք' Նիդերլանդներում
    
    
  • 17 авг, 2017 в 11: 45

     niderlandakan

    

Ընկերս' Մաստրիխտի հայ համայնքի ղեկավար Levon Sarkis -ը (Լևոն Սարգիս), ֆեյսբուքյան անձնական հաղորդագրությամբ սեխի 2 լուսանկար ուղարկեց:
     Սովորաբար Լևոնն ինձ լուսանկարներ է ուղարկում, երբ համայնքում գեղեցիկ միջոցառումներ են կազմակերպվում և լուսանկարներն էլ վերաբերվում են դրանց:
     Նայելով ախորժալի սեխի նկարներին' զարմացա: Ճիշտ այդպես էլ նկարին կից Լևոնն էր գրել.…
     - Աշոտ ջան, հիմա պիտի ասես ինչու՞ է Լևոնն այս սեխերի նկարներն ուղարկել:
     Հետագա պատմությունն առավել, քան հետաքրքիր էր.
     -Այսօր եղել եմ Մաաստրիխտի շուկայում: Վաճառողներից մեկն ամբողջ ձայնով բղավում էր ' Armeense meloen (հայկական սեխ), երբ մոտեցա վաճառողը համտեսի համար այն մասերի բաժանեց: Աննկարագրելի սեխի բուրմունք տարածվեց շրջապատում և մարդիկ մեղվի պես հավաքվեցին հրաշք սեխի շուրջ:
     Սովորաբար Հոլանդիայի սուպերմարկետներում վաճառվող տարբեր տեսակի սեխերից, հոտ քաշելուց անգամ չես զգա ոչ մի բուրմունք:
     Ընդհանրապես Նիդերլանդներում հայկական մթերքների գրեթե չես հանդիպի ու այս փաստը եզակի է:
     Տա Աստված, որ ինչպես միջին դարերում է եղել, հայկական մթերքների մուտքը Եվրոպայի այս երկիր' սովորական երևույթ լինի:
    
     Hay Azian

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3415 | 0 | 0
Facebook