Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երգեր, որոնք ցեղասպանության մասին չեն, բայց վերագրվում են ցեղսպանության հիշատակին

Azat Malkhasyan
Հեղինակ`
Azat Malkhasyan
22:56, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Երգեր, որոնք ցեղասպանության մասին չեն, բայց վերագրվում են ցեղսպանության հիշատակին


    
    
     Ամեն ինչ աղավաղելու, այլ կերպ ներկայացնելու, իրականությունը չընդունելու ու պաթոսականության արդյունք է այն, որ Կոմիտասի սիրո մասին երգերը ներկայացվում են որպես ցեղասպանության մասին երգեր. հատկապես «Դլե յաման» և «Գարուն ա» երգերը, որոնց բովանդակությունը բացարձակապես սիրային թեմայով է: Մեկ այլ երգ` կրկին Կոմիտասից. «Ել, ել» երգը հասարակ գյուղացու առօրյայից է: Երգի բովանդակությունը կրկին կապ չունի ցեղասպանության հետ:
     Համոզվե’ք ինքներդ:
    
     Հայ ժողովրդական աշխատանքային «Ել, ել» երգը կատարում է Հայաստանի պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան, մշակումը՝ Կոմիտասի) .


    
    

Ե՛լ, ե՛լ, ե՛լ,

Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ,

Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ,

Ե՛լ, ե՛լ, ե՛լ:


    

Լաչին, Մարալ,

Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ,

Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ,

Ե՛լ, ե՛լ, ե՛լ:


    

Օրն անցավ,

Քամին ելավ:

Մութն ընկավ՝

Աստղերն ելան:
    
    
    
    

Միգուցե բավականին հարուստ և խորը երաժշտությունը, որն իր մեջ պարունակում է ողբերգություն, ստիպել է մարդկանց դա վերագրել ցեղասպանությանը: Բայց այդ երաժշտությունները, անկախ իրենց մեջ պարունակող ողբերգությունից, սիրային թեմայով են ողբերգություն, սիրային թեմայով` սիրային ողբերգություն կամ սիրո ողբերգություն: Իսկ թե ինչու են կատարողները եղեռնին նվիրված միջոցառումների ժամանակ կատարում նշված երգերը կամ ապրիլի 24ին Ծիծեռնակաբերդում միացնում «Գարուն ա» երգի սոպրանո կատարումները, դուրս է բոլոր տեսակի տրամաբանությունից: Առավել վատ է ընկալվում, երբ «Դլե յաման» երգի համար հավաքվում են ցեղասպանության տեսարաններով տեսահոլովակներ: Ինչևէ, նշված երգերը ցեղասպանության մասին չեն։

Ստորև ներկայացնում եմ «Դլե յաման» և «Գարուն ա» երգի բառերը.
    
    
    

ԴԼԵ ՅԱՄԱՆ

Դլե յաման

Քամին էկավ կրակի պես,

Վա՜յ, դլե յաման,

Էկավ, հասավ չուր ծովու կես,

Յաման, յաման:


    

Դլե յաման,

Մեր տուն, ձեր տուն իրար դիմաց,

Վա՜յ, դլե յաման,

Մենք սիրեցինք առանց իմաց

Յաման, յաման:


    

Դլե յաման,

Արև դիպավ Մասիս սարին,

Վա՜յ, դլե յաման,

Կարոտ մնացի ես իմ յարին,

Յաման, յաման:
    
    
    

Դլե յաման,

Քամին էկավ երան-երան,

Վա՜յ, դլե յաման,

Գյամին հասավ ծովու բերան,

Յաման, յաման:


    

Դլե յաման,

Քամին էկավ, առավ բերդին,

Վա՜յ, դլե յաման,

Քո սեր կաթավ մեջ իմ սրտին,

Յաման, յաման:
    
    

ԳԱՐՈւՆ Ա

Գարուն ա, ձուն ա արել

Վա՜յ, լե, լե, վայ, լե, լե,

Վայ, լե, լե, լե, լե,

Իմ յարն ինձնիցա սառել,

Ա՜խ, չորնա, վա՜խ, ա՛յ յար,

Չար մարդու լեզուն:


    

Քամին փչումա պաղ-պաղ,

Լերթ ու թոքս անում ա դաղ:


    

Յար, ինձ բեմուրադ արիր,

Սերդ ինձնե զատ արիր:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
14641 | 0 | 0
Facebook