Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գիտե՞ք արդյոք. «Գլուխ բերել» դարձվածքի ծագումնաբանությունը

19:17, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Գիտե՞ք արդյոք. «Գլուխ բերել» դարձվածքի ծագումնաբանությունը

Ինչպես գիտեք, 301 թվականից սկսյալ Հայաստանը հրով ու սրով քրիստոնեացվել է Տրդատ 3-րդ թագավորի և հետագայում «Լուսավորիչ» տիտղոսին արժանացած Գրիգորի կողմից, բայց օտար դավանանքը ժողովրդին պետականորեն պարտադրվելուց շուրջ 7 տասնամյակ անց նույնիսկ հայերի մեջ պահպանվել է պարտված թշնամիներին գլխատելու և կտրված գլուխները որպես ռազմավար բերելու սովորությունը` իբրև ապացույց իրենց գործած քաջության: Որքան շատ լինեին գլուխները, այնքան մեծ էր լինում դրանք բերող զինվորականի փառքն ու պատիվը, ու այս երևույթը, որքան էլ զարմանալի է, եկեղեցին չի արգելել, այլապես քրիստոնյա հայ պատմիչը հրճվանքով չէր խոսի այդ մասին: Այս դաժան սովորույթն իր հետքն է թողել մեր լեզվի մեջ: «Գլուխ բերել», «Գլուխ բերեցի», «Գլուխ բերեցի՞ր» և սրանց կարգի այլ դարձվածքները նախկին բարբարոս սովորության հետքերն են մեր լեզվի մեջ:

Ահա ինչ է գրում պատմիչ Փավստոս Բուզանդը.
    
«Իսկ Հայոց Մուշեղ սպարապետը չարաչար կոտորում է Պարսից զորքերը և աչք պահելով հանդիպում է Աղվանից գնդին ու բոլոր զորքերը ջարդում է. հասնում է Աղվանից Ուռնայր թագավորին, մինչդեռ նա փախչում էր: Մոտենալով` իր նիզակի ծայրով երկար ծեծում է նրա գագաթը` ասելով. «Շնորհակալ եղիր, որ թագավոր մարդ ես, գլխիդ թագ ես կրում. ես թագավոր մարդ չեմ սպանի, մինչև անգամ եթե շատ նեղն էլ ընկնեմ»: Եվ թույլ տվեց նրան ձիավորների հետ փախչել գնալ Աղվանից աշխարհը:

Իսկ երբ հայոց զորքերը ետ դարձան, թիվ չկար ախոյանների այն գլուխներին, որ Հայոց Մուշեղ քաջ զորավարը բերել էր Հայոց Պապ թագավորի առաջ: Այնպես էլ բոլոր նախարարներն ու մեծամեծները և ամբողջ զորքը` ամեն մեկն իր չափին»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9728 | 0 | 0
Facebook