Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեզանից յուրաքանչյուրի մեջ նստած է աղերսն առ աստված ունենալ երեխա և դեռ լույս աշխարհ չեկած մանկիկի մեջ տեսնում ենք մարդու կատարելատիպը` կրթված ու դաստիարակված

18:34, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Մեզանից յուրաքանչյուրի մեջ նստած է աղերսն առ աստված ունենալ երեխա և դեռ լույս աշխարհ չեկած մանկիկի մեջ տեսնում ենք մարդու կատարելատիպը` կրթված ու դաստիարակված

Ճիշտ է, մեծ է դպրոցի դերը երեխայի կրթության և դաստիարակության գործում, սակայն չմոռոնանք որ մեզանից յուրաքանչյուրի մեջ նստած է աղերսն առ աստված ունենալ երեխա և դեռ լույս աշխարհ չեկած մանկիկի մեջ տեսնում ենք մարդու կատարելատիպը` կրթված ու դաստիարակված և կուզեի ամփոփ ձևով այս ամենը ներկայացնել ձեզ.
     Տեր . . . Չեմ խնդրում, որ ինձ տաս մի վսեմ գործ քո գործերից, Ոչ էլ ինձ կանչես վսոմ կոչումով և կամ ուսերիս դնես մեծ պարտականություն Խնդրում եմ պստիկ մի ձեռք, որ ափիս մեջ դնեմ, -Տուր ինձ մի մատղաշ երեխա, որպիսզի ճամփաս լուսավորի, Ամայի ու հաճելի ճամփա, որը քեզ կնվիրենք: -Տուր ինձ մի մեղմ ձայն, որով աղոթեմ: -Տուր ինձ փայլուն աչքեր, որ քեզ տեսնեմ, Տեր . . . Միակ թագը, որով խնդրում եմ զարդարելուճակատս, Այն էլ այս է` օգնիր ինձ, որ մի երեխա կրթեմ: Չեմ խնդրում բարձր դիրքեր իմաստունների մեջ, Ոչ էլ փառք և պատիվ մարդկանց մեջ: Այլ խնդրում եմ շնորհես ինձ մտնել դռներից ներս` Բռնած մի երեխայի ձեռքը փափլիկ, Որին ես կվարժեցնեմ քայլել ճամփաներով . . .
     Վստահաբար կարող եմ պնդել, որ աշխարհում միլիոնավոր մարդիկ են դա խնդրում: Իսկ մենք ունենք այդ հրաշքը – երեխան, ուստի պետք է մեր մեջ գտնենք ուժ ու եռանդ, որպիսզի այդ հրաշքին դարձնենք հրաշագործ:


    
    


     Զավեն Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումից

Գեղադիրի միջնակարգ դպրոց

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3877 | 0 | 0
Facebook