Օգոստոսի 15-ին, վաղ առավոտյան ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրեց հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվեցին ջրալցման վայրերը:
Ռուսական «ԻԼ-76» -ն այս պահին (08: 50-ին) իրականացնում է առաջին թռիչքը:
Նախնական պլանավորվում է 2 թռիչք և 2 ջրալցում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, ժամը 12: 30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության Զիմա կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք:
ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը գտնվում է Հայաստանում և նախապատրաստվում առավոտյան թռիչքին:
Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: