Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պարույր Սևակ - Չկաս ու չես լինելու (Կարդում է Ազատ Մալխասյանը)

Azat Malkhasyan
Հեղինակ`
Azat Malkhasyan
15:08, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2017 թ.
Պարույր Սևակ - Չկաս ու չես լինելու (Կարդում է Ազատ Մալխասյանը)


    
    
    
    
    
    
    
    

Դու չկա՛ս, չկա՛ս…
    
     Եվ առավոտը
     Այնպես աղոտ է,
     Ասես ցավոտ է:
    
     …ու չե՜ս լինելու:
    
     Եվ հորիզոնն է փակվում իմ առջև:
     Նրան փակում է ո՛չ ամպի ճոթը,
     Այլ քո զգեստի ամպեղեն փո՜թը:
    
     Դու չկա՛ս, չկա՜ս
    
     Եվ օդ է դարձել
     Այս համատարած անտեր կարոտը:
    
     ու չե՞ս լինելու:
    
     Ու թվում է, թե լուցկի մոտեցնեմ՝
     Պիտի բռընկի ինքը վառ օդը:
    
     Դու չկա՛ս, չկա՜ս
    
     Ինչո՞ւ եմ սակայն քեզ զգում այնպե՛ս,
     Այնպե՜ս եմ զգում, ինչպես երևի
     Ոտից նոր զրկվածն զգում է ոտը,
    
     Որ նո՛ւյնպես չկա
     Ու չի՜ լինելու…

30.III.1959թ.
     Մոսկվա
    
    
     https://www.youtube.com/watch?v=ZbmMkhsGWAE

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
14396 | 0 | 0
Facebook