Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարգելի դերասաններ, սովորեք հայերեն խոսել

Արմեն Ալոյան
Հեղինակ`
Արմեն Ալոյան
21:57, երկուշաբթի, 14 օգոստոսի, 2017 թ.
Հարգելի դերասաններ, սովորեք հայերեն խոսել
     «Արմենիա» հեռուատաընկերության հարգարժան կրկնօրինակող «դերասաններ» հազար անգամ գրել ենք, որ ձեր կրկնօրինակումները նյարդայնացնում են նրանց, ովքեր տիրապետում են հայերեն խոսքը: Միթե՞ դպրոցում ձեզ չեն աովորեցրել, որ հայերենում շեշտը առաջին վանկի ձայնավորի վրա չի դրվում, այլ՝ վերջին վանկի: Անհարկի վանկարկումները աղավաղում են մեր լեզուն: Տպավորությունն այնպիսին է, որ հնդկական սերիալների թարգմանիչները ռոբոտներ են: Գոնե խորհրդակցեք մասնագետների հետ:
     Հարգարժան հեռուստաընկերության ստեղծագործական խումբ, հանուն ձեր ընկերության հեղինակության, հեռացրեք այն դերասաններին, ովքեր հայերեն խոսել չգիտեն և իրենց խոսելաոճով նյարդայնացնում են մարդկանց:
     Լեզվի տեսչության ականջը կանչի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
14068 | 1 | 0
Facebook