Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հինկտակարանային մի քանի անհեթեթության մասին

15:18, երկուշաբթի, 14 օգոստոսի, 2017 թ.
Հինկտակարանային մի քանի անհեթեթության մասին

Կրոնն աստծուն այնպիսի առանձնահատուկ հատկություններով է օժտում, որոնք շատ հարմար զենքեր են ցանկացած տրամաբանական գրոհից պաշտպանվելու համար: Աստված ամենի արարիչն է, նա ամենազոր է, ամենատես է ու ամենայն բարիքի աղբյուրն է: Նա բարձրագույն իմաստությունն է ու բարձրագույն արդարությունը, նա ճակատագրերի տնօրինողն է, և մարդու գլխից մեկ մազ անգամ առանց նրա կամքի չի ընկնում: Նրա ուղիներն անիմանալի են, և այսպես շարունակ: Եվ բավական է ընդամենը սրա հետ համաձայնել, և սկսում է աշխատել ձևական տրամաբանության սարքը, և մնացյալը ամեն ինչը կարծես թե հստակ, կուռ ու անբեկանելի կառույցի մեջ է մտնում: Աթեիստի ամեն մի սուր հարցին, նրա ցանկացած առարկությանը կրոնավորն անմիջապես գտնում է անհրաժեշտ պատասխանը:

Օրինակ`

Հարց: Եթե աստված իսկապես գոյություն ունի, ապա ինչո՞ւ չի երևում անհավատներին ու մեկընդմիշտ համոզում, որ ինքը կա:

Պատասխան: Աստծո ճանապարհներն անիմանալի են…

Հարց: Համաձայն կրոնական պատկերացումների` Աստվածաշունչը սրբազան գիրք է, և նրա յուրաքանչյուր խոսքը ճշմարիտ է: Բայց Աստվածաշնչում, օրինակ, ասվում է, թե Աստված կանգնեցրեց Արևի ընթացքը: Բայց չէ՞ որ դա ֆիզիկապես անհնարին է:

Պատասխան: Աստծո համար ամեն ինչ հնարավոր է…

Հարց: Աստվածաշնչում նաև գրված է, թե Աստված երկիրն արարեց վեց օրում, բայց ժամանակակից գիտությունն ապացուցել է, որ Երկիրն ազնվազն 4, 5-5 միլիարդ տարեկան է, իսկ տեսանելի տիեզերքը գոյացել է 15-18 միլիարդ տարի առաջ:

Պատասխան: Ինչը մեզ համար միլիարդ տարի է, Աստծո համար ընդամենը մեկ օր է:


     Հետաքրքիր է, հոգևոր հայրերն ինչպես կբացատրեն Ծննդոց գրքի այն անհեթեթությունը, թե Աստված արարչագործության հենց առաջին օրը Լույսն արարեց և միայն երրորդ օրը ստեղծեց լույսի աղբյուրները` Արևն ու աստղերը: Եթե առանց լուսատուների լույսն արարել էր, ցերեկը գիշերից, լույսը խավարից բաժանել էր, եթե լույսը «Ցերեկ» էր կոչել, իսկ խավարը` «գիշեր», եթե արարչագործության առաջին օրն իսկ իրիկուն և առավոտ եղավ, էլ ի՞նչ կարիք կար լուսատուներ ստեղծելու, չէ որ առանց դրանց էլ լույսն արդեն կար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7735 | 0 | 0
Facebook