Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մամուլի նորություններ

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
02:01, երկուշաբթի, 14 օգոստոսի, 2017 թ.
Մամուլի նորություններ
    


     Ոչնչացվում են վնասարար ձվերը

Հոլանդիայի, ինչպես նաև հարևան երկրների սուպերմարկետներից հավաքում են ձվերը: Ձվի բաղադրության մեջ հայտնվել են ոջիլների դեմ պայքարի դեղերի բաղադրամասեր, որը վտանգավոր է կյանքի համար:
     Որոշ թռչնաֆաբրիկաներում միանգամից ոչնչացվել են վնասակար ձվերը:
     ARNHEM - De Duitse supermarktketen REWE en dochteronderneming Penny verkopen voorlopig geen Nederlandse eieren meer. Nederlandse eieren komen er bij de ketens pas weer in als ze aantoonbaar vrij zijn van het luizenbestrijdingsmiddel fipronil. Ook Albert Heijn haalt bepaalde soorten eieren uit de schappen.

     Հոլանդիան աշխարհի չեմպիոն

Հոլանդիայում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի կանանց առաջնությունը, որի եզրափակչում հանդիպեցին մրցաշարը ընդունող երկրի հավաքականը և Դանիայի ընտրանին: Գոլառատ խաղում հաղթեցին հոլանդացիները՝ 4: 2 հաշվով:
     Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Լիկե Մերտենսը, Շերիդա Սպիտսեն, իսկ Վիվիան Մյեդեման դուբլի հեղինակ դարձավ: Դանիացիների կազմում աչքի ընկան Նադյա Նադիմը և Պերնիլե Հարդերը:
     Հարկ է նշել, որ Հոլանդիայի կանանց ազգային հավաքականը իր պատմության ընթացքում առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
    
    
    

Փորձեք, համեղ է.
    
     Ծնեբեկը` «հոլանդեզ» թանձրուկով
    

Ֆրանսիական այս աշխարհահռչակ թանձրուկը, որին ֆրանսիացիները չգիտես ինչու տվել են «հոլանդական» անունը, իրականում որեւէ կապ չունի Հոլանդիայի հետ, այդ իսկ պատճառով ողջ աշխարհը այդ թանձրուկը հենց ֆրանսիական եղանակով էլ հնչեցնում է «հոլանդեզ»:
     Ծնեբեկի եւ հոլանդեզ թանձրուկի համադրությունը հայտնի է շատ վաղուց, կարելի է ասել` դասական տարբերակ է: Հոլանդեզ թանձրուկով մատուցում են նաեւ ձուկը, այլ բանջարեղեններ, ինչպես նաեւ թերխաշ ձուն կամ ձվ…ածեղը: Դե, իսկ «պաշոտ» եղանակով եփված ձուն` հոլանդեզ թանձրուկով, արդեն վաղուց ինքնուրույն եւ շատ հայտնի ուտեստ է` «բենեդիկտ» անունով:
     Ամեն դեպքում, հոլանդեզն այն սոուսն է, որը պատրաստվում է ընդամենը 5-10 րոպեում, սակայն տոնական եւ ինքնատիպ տեսք ու համ կարող է տալ ձեր շոգեխաշած կամ ջեռեփուկ բանջարեղենին, ձկանը կամ հավին, այնպես որ հիշեք հոլանդեզի մասին, երբ չգիտեք ինչ մատուցել:
     Վերադառնանք մեր բաղադրատոմսին:
     Անհրաժեշտ մթերքները:
    
     Ծնեբեկ- 500 գրամ
     Հոլանդեզ թանձրուկի համար
     Ձվի դեղնուց- 2 ձվի
     Կարագ- 100 գրամ
     Կիտրոնի հյութ- 1-2 ճաշի գդալ
     Աղ եւ սեւ պղպեղ- ըստ ճաշակի
     Պատրաստման եղանակը

Ծնեբեկը լավ լվացեք: Տակի հատվածի ամենաչոր մասը` մոտ 3-4 սմ, կտրեք եւ նետեք: Այդ մասը փայտանման է, եւ որքան էլ եփեք, չի փափկի ու համեղ չէ: Եթե ունեք այլ բանջարեղեն, դրանք էլ լվացեք: Օրինակ` բրոկոլի, ծաղկակաղամբ, կարտոֆիլ, գազար եւ այլն:
     Մեծ կաթսայի մեջ առատ ջուր եռացրեք, մեջը լցրեք 1 ճաշի գդալ աղ: Ծնեբեկը` ներքեւի մասով, դրեք եռացող ջրի մեջ, եւ ուղիղ 3 րոպեից հանեք: Նույն ձեւով կիսախաշեք նաեւ մյուս բանջարեղենները: Թողեք մի թեթեւ սառչի եւ լավ ջրքամվի, մինչեւ պատրաստեք հոլանդեզ թանձրուկը:

Երկու ձվի դեղնուցը լցրեք հրակայուն ամանի մեջ, թեկուզ` փոքրիկ կաթսայի: Մեկ այլ կաթսայի մեջ դրեք կարագի կտորը: Կարագով կաթսան մի քանի րոպեով դրեք շատ ցածր կրակի վրա:

Դեղնուցները լավ հարեք եւ դրեք ջրային բաղնիքի վրա, այսինքն` կրակի վրա դրված ավելի մեծ կաթսայի վրա, որի մեջ մեկ բաժակի չափ ջուր է լցված:

Շարունակեք հարել ձուն եւ քիչ-քիչ ավելացնել հալված կարագը: Անընդհատ խառնեք, ավելացրեք նաեւ կիտրոնի հյութը, աղն ու պղպեղը: Մոտավորապես 3-5 րոպեում զանգվածը դառնում է թանձր, մայոնեզատիպ: Վերցրեք կրակից, եւս կես րոպե շարունակեք հարել: Եթե ցանկանում եք` կարող եք ավելացնել նաեւ կես պճեղ քերած սխտոր կամ մանր կտրատած թարխուն:

Կիսաեփ բանջարեղենը շարեք մատուցարանի վրա, վրան լցրեք թանձրուկը եւ մատուցեք: Վստահեցնում եմ` շատ համեղ է, բոլորը գոհ կմնան:
     Բարի ախորժակ:
     Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
     http://www.aravot.am/2017/05/21/886850/
    
     ________________________
    
    

Եվրամիության դռները բացվել են արևելյան Եվրոպայի երկրների համար: Այնպիսի երկրների բնակիչների համար, ինչպիսիք են Լեհաստան, Ռումինիա, լայն դռներ բացվեցին նաև Նիդերլանդներ այցելելու: Սրանց մի մասի համար իդեալական հնարավորություն ստեղծվեց գողության համար: Մանավանդ ռումինացիները ռեկորդներ են սահմանում: Անգամ մինի տրակտորներ են գողանում օրը ցերեկով, ոմանք էլ հենց ընթացող տրանսպորտային միջոցներից գողանում են խանութներ առաքվող մթերքները: Նիդերլանդների ոստիկանությանը հաջողվել է բացահայտել այդպիսի խմբերի
    
     «iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fniderlandakan%2Fvideos%2F1532414466823285%2F&show_text=0&width=560" width="560" height="315" style="border: none;overflow: hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allowFullScreen="true"» «/iframe»
    
     _____________________
    
    


     Նիդերլանդների մայրքաղաքում կարգելվի «Տիկնայք և պարոնայք» արտահայտությունը՝ տրանսսեքսուալներին չվիրավորելու նպատակով: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Ամստերդամի իշխանությունները առաջարկում են այլ արտահայտություններ օգտագործել՝ անծանոթ կանանց և տղամարդկանց դիմելու համար՝ «Բարեկամներ», «Հարգելի բնակիչներ», «Թանկագին հայրենակիցներ» … Նախատեսվում է նաև սեռի պատկանելիության մասին գրառում կատարել միայն ծննդյան վկայականում և նշել սեռը՝ «ծննդյան պահին» հավելումով: -Ցանկանում ենք, որ բոլորն իրենց զգան ինչպես տանը, - նշել է իշխանությունների ներկայացուցիչը: Հավելենք, որ Նիդերլանդներում այսօր ապրում է մոտ 50 հազար տրանսսեքսուալ, իսկ բնակչության թիվը կազմում է ավելի քան 17 մլն մարդ: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/08/04/1074074/
    
     ______________________
    
     Նիդեռլանդրների պաշտպանության նախարար Ժանին Հեննիս-Պլասշերթը կոչ է արել ԵՄ-ին ստեղծելու «ռազմական Շենգենյան գոտի», որը թույլ կտա օպերատիվ կերպով իրականացնելու զորքերի տեղաշարժը Եվրոպայի տարածքով՝ պոտենցիալ սպառնալիքի տեմպին համահունչ։ Այս մասին հայտնում է Politico-ն։
     «Մենք պետք է կարողանանք արագ տեղաշարժվել ցանկացած վայր, որտեղ կա սպառնալիք», -ասել է նախարարը։
     ՆԱՏՕ-ն իր հերթին արդեն աջակցել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարի առաջարկին՝ գրում է պարբերակ…անը։
     Նախարարը նշել է, որ պետք է պահպանվեն ԵՄ բոլոր ճանապարհային օրենքները, հարգանքն ինքնիշխանության հանդեպ, սակայն դա բարդ գործընթաց է մի շարք երկրներում։ Պարբերականը նշում է նաև ենթակառուցվածքային խնդիրների առկայության մասին. ԵՄ անդամ երկրներում ճանապարհներն ու կամուրջները նախատեսված չեն ծանր ռազմական տեխնիկայի համար, թունելները բավականին բարձր չեն, թռիչքուղիներն էլ նախատեված չեն ռազմական ավիացիայի թռիչքների սպասարկման համար։


    
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3385 | 0 | 0
Facebook