Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անհաճո աֆորիզմներ հայրենասիրության մասին

14:23, կիրակի, 13 օգոստոսի, 2017 թ.
Անհաճո աֆորիզմներ հայրենասիրության մասին

Հայրենասիրությունը սոսկ գաղափարախոսական տանիք է հազարավոր սրիկաների, կարիերիստների, տզրուկների համար: Նրանց սերը հաjրենի մեռելների, հիշատակների հանդեպ ընդամենը բիզնես է, որից նրանց շահույթը լինում է իշխանության ու հարստության իրենց մասնաբաժինն ու անհրաժեշտ մարդկանց միջավայրում «մերոնցական» -ի կարգավիճակը, որը, բնականաբար, ավելի բարձր պաշտոնի ու առավել մեծ հարստության տանող ճանապարհն հարդարելու հզորագույն զենք է:

Այս ամենը նախկինում էլ է եղել, ահա թե ինչու ֆրանսիացիներն այսպիսի հայրենասիրությանը «լակեյական հայրենասիրություն» անունն են տվել:

Հիմա հայրենասերները նրանք են, ովքեր անառարկելիորեն ենթարկվում են իրենց պետին, որոնք չեն համարձակվում ծպտուն հանել շեֆի նույնիսկ անհեթեթ որոշման վերաբերյալ: Հիմա հայրենասերն ամեն ինչում շեֆի հետ համաձայնվող ու նրան իր նվիրվածությունը բազմիցս ցուցադրած վստահելի ու բարեհույս սպասյակն է: Իսկ «բարեհուսությունը, - ասել է ռուս գրող Սալտիկով Շչեդրինը, - խարան է, որը ձեռք բերելու համար որևէ ստորություն պետք է անել»:

*****
     Հայրենասիրությունը ստրկություն է:

Լև Տոլստոյ (1828 - 1910), ռուս գրող

*****
     Հայրենասիրությունն ապուշի վերջին ապաստանն է:

Սամուել Ջոնսոն (1709 - 1784), անգլիացի գրող

*****
     Հայրենասիրությունն օտարատյացության միակ կլանելի ձևն է:

Ժորժ Էլգոզի (ծնվել է 1927-ին), ֆրանսիացի մենեջեր, թատերագետ, քննադատ

*****
     Քո լեզվով գրագետ գրելը հայրենասիրության ձևերից մեկն է:

Լյուսի Դելառյու Մադրյուս (1874 - 1945), ֆրանսիացի բանաստեղծուհի

*****
     Ազգայնականությունն այն հայրենասիրությունն է, որը կորցրել է իր ազնվականությունը:

Ալբերտ Շվեյցեր (1875 - 1965), գերմանացի բժիշկ, աստվածաբան, երաժիշտ
     *****
    
Սերը մարդկանց խենթ է դարձնում, ամուսնությունը` կոտոշակիր, իսկ հայրենասիրությունը՝ չարագործ ապուշ:

Պոլ Լեոթո (1872 - 1956), ֆրանսիացի գրող և գրաքննադատ

*****
     Պետք է արհամարհել հայրենասիրությունը, որովհետև սպանության բնազդը յուրաքանչյուր ազգի սրտում ննջում է:

Չարլի Չապլին (1889 - 1977), անգլիացի կինոդերասան, սցենարիստ, երգահան, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ

*****
     Յուրաքանչյուր հայրենասիրության խորքում պատերազմ կա. ահա թե ինչու ես ամենևին հայրենասեր չեմ:

Ժյուլ Ռենար (1864 - 1910), ֆրանսիացի գրող

*****
     Հայրենասիրությունն այն համոզմունքն է, որ այս երկիրը մնացյալ բոլոր երկրներից առավել է, քանի որ դուք այնտեղ եք ծնվել:

Բեռնարդ Շոու (1856 - 1950), իռլանդական ծագումով անգլիացի դրամատուրգ

*****
     Հայրենասիրության մեջ միայն այն է լավ, որ հերոսը երբեք չգիտի, որ ինքը ոչնչի համար է մեռել:

Պիեր Պերրե (ծնվել է 1934-ին), ֆրանսիացի երգիչ

*****
     Զոհաբերություն և հայրենասիրություն. գերեզմանոցային փառք ու պատիվ: Այս բառերն ընդամենը սոփեստաբանություններ են, որոնք տղամարդկանց սպանդանոց են ուղարկում:

Պիեր Պերրե

*****
     Ճշմարիտ հայրենասիրությունը նախ և առաջ իր լեզվի պաշտամունքն է:

Լեոպոլդ Հոֆման (1738 - 1793), ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր

*****
     Ըստ աշխարհագրական լայնության՝ ատելությունը փոխում է իր անունը. Եվրոպայում դրա անունը հայրենասիրություն է, Չինաստանում՝ այլատյացություն:

Ֆերնան Վանդերեմ (ա864 - 1939), ֆրանսիացի գրող, դրամատուրգ


     Կրոնավորներից հետո մեր լավագույն հայրենասերները հաճախ մարմնավաճառներն են:

Պոլ Մորան (1963 - 2003), ամերիկացի ֆոտոլրագրող

*****
     Դիվանագիտությունն իր երկրին խաբելու հայրենասիրական արվեստն է:

Ամբրոզ Բիրս (1842 - 1913), ամերիկացի գրող

*****
     Երբ պետությունն սկսում է սպանել, նա իրեն միշտ «հայրենիք» է անվանում:

Ավգուստ Սթրինդբերգ (1849 - 1912), շվեդ գրող

*****
     Ամենաէժանագին հպարտությունը ազգային հպարտությունն է: Այն բացահայտում է, որ դրանով համակվածը չունի այնպիսի անհատական որակներ, որոնցով կարող է հպարտանալ, այլապես նա կարիք չէր ունենա հպարտանալ այն բանի համար, որ ինքն իր ունեցածը կիսում է միլիոնների հետ:

Արթուր Շոպենհաուեր (1788 - 1860), գերմանացի փիլիսոփա և գրող

*****
     Ես, իհարկե, ոտքից գլուխ արհամարհում եմ Հայրենիքս, բայց ես վիրավորվում եմ, երբ օտարերկրացին է այդ զգացմունքն ինձ հետ կիսում:

Ալեքսանդր Պուշկին (1799 - 1837), ռուս բանաստեղծ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
12088 | 0 | 0
Facebook