Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Օգտակար քննարկում «Չորեքշաբթի» գրական ակումբում

10:40, կիրակի, 13 օգոստոսի, 2017 թ.
Օգտակար քննարկում «Չորեքշաբթի» գրական ակումբում


     Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական հանդիպումը:
     Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Մելսիդա Հակունցը / «Բարի լուսաբաց», «Մանկության հուշեր արի, արի հետ...», «Կարոտացավ» /, Աննա Թադևոսյանը / «Կեսգիշերի մոտ» /, Վարդան Գրիգորյանը / «Խոսքերն ավելորդ են», «Դեռ տուն կդառնաս» /, Սևակ Հովհաննիսյանը / «Լեռնային է Հայաստանը» /: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
     «Մշակութային լուսանցք» բաժնում Մելսիդա Հակունցը և Վարդան Գրիգորյանը կարդացին մեկական բանաստեղծություն:
     Սևակ Հովհաննիսյանը, Նանա Մկրտչյանը, Սյուզաննա Առաքելյանը կատարեցին հայրենասիրական երգեր:
     Հանդիպումն ամփոփեց Տիգրան Պետրոսյանցը:


     Տիգրան Պետրոսյանցի ֆեյսբուքյան էջից


    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
490 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ