Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հոդվածներ

skillteam-ը ընտրեց հաղթողին

11:16, շաբաթ, 12 օգոստոսի, 2017 թ.
skillteam-ը ընտրեց հաղթողին
    
    

՛՛ Brian Tracy International ՛՛ առաջնորդության, վաճառքի, անձնական ինքնագնահատականի, նպատակի, ռազմավարության, ստեղծագործության և հաջողության հոգեբանության հարցերով խորհրդատվություն տրամադրող ընկերության նախագահ ու գլխավոր գործադիր տնօրեն Բրայան Թրեյսիի հոկտեմբերի 28-ին Երևանում կայանալիք «Առաջխաղացման ռազմավարություն» սեմինարի մասնակցության համար Skill.am-ը ֆեյսբուքյան էջում հանդես էր եկել սեմինարի կազմակերպչական հարցերով կամավորների հավաքագրման հայտարարությամբ .
     ՛՛Գրի՛ր հրապարակման մեկնաբանությունում՝ ինչու ես ուզում մասնակցել Բրայան Թրեյսիի «Առաջխաղացման ռազմավարություն» սեմինարին։skillteam-ը կորոշի ամենից համոզիչ պատճառը ու կհայտարարի հաղթողին՛՛:
     Բավականին երկար քննարկումներից, վեճերից հետո Skill-ի՝ կրթելու զարգացմանը նպաստող արժեքի հիման վրա skillteam-ը ընտրեց հաղթողին` ամենահամոզիչ մեկնաբանություն հրապարակած, ավելի երջանիկ, ավելի հաջողակ, բարձր ինքնագնահատական ունեցող սերունդ կրթել ցանկացող Մերի Ենգիբարյանին:
     Ձեզ ենք ներկայացնում Մերի Ենգիբարյանի մեկնաբանությունը, որը skillteam-ի կարծիքով ամենահամոզիչն էր.
     ՛՛Ես այն մարդն եմ, ով առաջին իսկ վիդիո լսումից հետո երազել է հանդիպել Բրայան Թրեյսիին։Ես այն մարդն եմ, ում Բրայան Թրեյսին ասաց."Երազի'ր և երազանքդ պատկերավոր դարձրու, երազի'ր և հավատա դրա իրականացմանը"։ Եվ ահա ինքը Բրայան Թրեյսին Հայաստանում է: Իսկ հիմա ես առաջնորդվում եմ նրա հաջորդ խորհրդով."Պատկերեք ձեր երազանքը թղթի վրա, պատկերեք այն իրականացած", ինչը ես արդեն արել եմ։
     Ես ուզում եմ հանդիպել Բրայան Թրեյսին, որովհետև նա արդեն ինձ փոխել է, ես ուզում եմ մասնակցել Բրայան Թրեյսիի սեմինարին, որովհետև եթե ես փոխվել եմ, դա չի նշանակում ես արդեն կատարյալ եմ։ Ես ուզում եմ գրանցել առաջմղում և ավելի կատարյալ դառնալ, որովհետև Բրայան Թրեյսիի սեմիարը շատ ավելի անհրաժեշտ է ավագ դպրոցի ուսուցչին: ՛՛

՛՛Շնորհակալություն skill թիմին հաճելի և դրական մթնոլորտ ապահովելու համար։ Երջանիկ եմ, որ պետք է մասնակցեմ տարվա խոշորագույն միջոցառմանը, հնարավորություն ունենալ Լեգենդին մոտ գտնվելու՛՛, - հաղթողի կոչումը նվաճելուց հետո ֆեյսբուքյան էջում գրառել է Մերի Ենգիբարյանը:


    
Սեղմեք նայելու համար
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1018 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ