Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հոդվածներ

Հովհաննես Գալաջյան.Հայկական գենի հաղթանակը

21:04, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
Հովհաննես Գալաջյան.Հայկական գենի հաղթանակը

Օգոստոսի 11-ին Նավասարդի տոնն է: Այդ օրը նշվում է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրը:
     Հայկ Դյուցազունն այդ օրը, աշնանային արևադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատը նենգորեն զավթած Տիտանյան Բելին և վերատիրեց Հայոց Աշխարհն ու հայությանը բերեց ազատ կյանք՝ ի փառս Հայի ու Հայ Աստվածների:
     Նավասարդի տոնի առթիվ ՛՛Իրավունք՛՛ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀԻՄՆ ՆԱՎԱՍԱՐԴԻՆ,

Հանճա՛րդ Հայկեան, Նաւասարդեան սա տօներուն
     Արեւափա՛ռ
     Ա՛լ վերածնէ փլատակներէն, և փառակոչ
     Քնարըդ ա՛ռ։
     Յանու՜ն Ուժին, յանու՜ն Ցեղին, մտիր մեհեանն
     Աստուածներուն.
     Ջահը ձեռքիդ՛ բագնէ բագին համասըփռէ՜
     Հուր ու արիւն։
     Եւ բարցրացուր Անահիտի ծիծերն ի վեր
     Բաժակըդ նուռ,
     Յետոյ զոհուող քերթողներուն սըրտին վրայ
     Լեցու՜ր, լեցու՜ր։
     Զի մենք, յանուն Սէրին, Սերմին, քու հին Ցեղիդ
     Մարմարէն կոյս,
     Մե՛նք, Զաւակներդ օգոստափառ, պիտի կերտենք
     Նո՜ր Արշալոյս։

Հովհաննես Գալաջյանը ֆեյսբուքյան էջում ՛՛Նավասարդ Գառնիում՛՛ վերտառությամբ հրապարակել է նաև Գառնիում այսօր անցկացված Նավասարդի տոնի մասին պատմող լուսանկարներ:
     ՁԵԶ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԴՐԱՆՑԻՑ ՈՒՇԱԳՐԱՎՆԵՐԸ...


    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1413 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ