Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Հոդվածներ

Mamul.am լրատվական կայքում 20.07.2017թ. «» օգտատիրոջ կողմից հրապարակված «ՀՔԾ պետը 82.000 ԱՄՆ դոլար է, , Քցել, , Արցախի հերոսին» հոդվածի Սուտ լինելու վերաբերյալ

Sergey Hovsepyan
Հեղինակ`
Sergey Hovsepyan
15:41, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
Mamul.am լրատվական կայքում 20.07.2017թ. «» օգտատիրոջ կողմից հրապարակված «ՀՔԾ պետը 82.000 ԱՄՆ դոլար է, , Քցել, , Արցախի հերոսին» հոդվածի Սուտ լինելու վերաբերյալ
     Ես՝ Մանվել Հովսեփյանս, հանդիսանում եմ սույն հոդվածում նշված Սամվել Հովսեփյանի (Ադմիրալ Սամո) հարազատ եղբայրը: Երևի չէի արձագանքի անանուն հոդվածագրին և հոդվածին, եթե դրանում շարադրված հերյուրանքները միայն իմ դեմ ուղղված լինեին: Սակայն, քանի որ հոդվածագրի բարոյականության այլասերման սահմաններն ընդարձակվել են այնքան, որ հերյուրանքների թիրախ է դարձրել ազատամարտիկ, հանգուցյալ եղբայրս, ուստի անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ նրա և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ զրպարտիչ ու վարկաբեկիչ հրապարակմանը:
     Ցավոք, խոսքի և մամուլի ազատությունը ալկոհոլի նման ազդեցություն ունեցավ շատերի վրա: Այդ ազատությունից բարեխղճորեն օգտվողների, այդ ազատությունը հանրության տեղեկացված լինելու իրավունքին ծառայեցնողների կողքին վիժվեցին նաև անհայտ անունով, անհայտ ծագումի և չպարզված հորից ստեղծված տականքներ: Վերջինները սկսեցին խոսքի ազատությունը ծառայեցնել իրենց անձնական ճղճիմ նպատակներին, կանգ չառնելով անգամ հայրենիքի համար պատերազմն անցած տղաների անբիծ հիշատակի օգտագործման առաջ:
     Նմանապես, սույն հոդվածի հեղինակ կոչեցյալը, ով վախեցել է նույնիսկ սեփական անուն ազգանունը նշել, իրեն իրավունք է վերապահել անդրադառնալ եղբորս՝ մի մարդու, ով ոչինչ չխնայեց հայրենիքի պաշտպանության համար, ում վառ հիշատակի պահպանումը ոչ միայն իր ընտանիքի, ազգականների ու ընկերների պարտքն է, այլ բոլոր այն հայերի, ովքեր մի բռունցք դարձած ոտքի էին հելել սուրբ հողի ազատագրման համար:
     Անհայտ հեղինակը չի խորշում եղբորս մասին մտացածին հանգամանքներ նշելուց, ավելին՝ անցնում է ակնհայտ հերյուրանքների և զրպարտության:
     Պաշտոնապես հայտարարում եմ, որ եղբայրս՝ Սամվել Հովսեփյանը (Ադմիրալ Սամո) և նրա ընտանիքի անդամները երբևէ, որևէ ներկրմամբ կամ արտահանմամբ չեն զբաղվել, ոչ եղբայրս և ոչ էլ նրա ընտանիքի անդամները Վահրամ Շահինյանի հետ երբեք ծանոթ չեն եղել, ոչ մտերմիկ առավել ևս որևէ գործնական հարաբերությունների մեջ չեն գտնվել, ուստի՝ որևէ պարտք ու պահանջի մասին խոսք գնալ չի կարող: Եղբայրս ունի երկու զավակ, ովքեր որևէ բիզնես չեն ունեցել և չունեն, բնակվում և աշխատում են Երևանում, վերջիններս երբևէ ՀՀ-ից չեն արտագաղթել և դրա կարիքն էլ չունեն:
     Եթե իմ բերած հերքմանը որևէ մեկը կցանկանա հակափաստարկել, ապա ես արդեն ներկայացել եմ, թե ով եմ և 098 42-18-06 իմ բջջային հեռախոսահամարն է: Ցանկացողները, առավել ևս հոդվածի հեղինակը կարող են կապ հաստատել ինձ հետ:
     Միաժամանակ խոսքս ուզում եմ ուղղել «Mamul.am» լրատվական կայքի խմբագրին ու աշխատակիցներին.
     Ձեր կայքի «Մամուլի խոսնակ» բաժնում հրապարակված այս հոդվածի համար ինքներդ պատասխանատվություն եք կրում, քանի որ ըստ նույն բաժնում տեղ գտած գրանցման և շահագործման կանոնների՝ ձեր մոդերատորները արգելափակում են հերյուրանքներ տարածող օգտատերերին և հեռացնում նրանց նյութերը: Քանի որ մոդերատորները այդ բանը չեն կատարել, հակված եմ մտածելու, որ հիշյալ զառանցանքի հրապարակումը լրատվական կայքի համար փող աշխատելու միջոց է:
     Խորհուրդ եմ տալիս հանել այդ և նմանատիպ նյութերը, արգելափակել անհայտ հորից սերված հեղինակին, հակառակ դեպքում իրավունք կվերապահեմ ինձ հայց ներկայացնել դատարան կայքի դեմ՝ բարոյական վնասի հատուցման պահանջով: Սպասում եմ Ձեր արձագանքին:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2575 | 9 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ
erevannews
erevannews 13:01, 12.08.2017
Այնպիսի տպավորություն է,որ ՀՔԾ պետը հրապարակումից հետո վերադարձրել է Ադմիրալից քցած 82.000 Ամն դոլարը։դրա համար նրան պահանջվել է մոտ մեկ ամիս։Ադմիրալի ժառանգներին չի կարողացել ստիպել հերքում տալ,բայց եղբորը կարողացել է։
Հակառակ դեպքում եթե փաստերը իրական չեն,ապա ինչու Ադմիրալը,ինչու իր տղաները և ինչու է հերքում եղբայրը այն էլ մեկ ամիս անց։դե սա էլ եղբորբարոյականության խնդիրն է։ամեն դեպքում հուսանք որ հերոսի ընտանիքին հաջողվել է հետ ստանալ Վահրամ Շահինյանի քցած գումարները։այլ ոչ թե։եղբայրը ուղղակի դավաճանել է եղբոր հիշատակը։Եվս մի հանգամանք։Ադմիրալին քիչ թե շատ ճանաչած ցանկացած անձ հստակ գիտի,որ Վահրամ Շահինյանը մինչև ՀՔԾ պետ դառնալը Ադմիրալի ճուտն։է եղել,իսկ ճուտը միշտ ճանաչում։է իր տիրոջը։
Sergey Hovsepyan
Sergey Hovsepyan 18:26, 14.08.2017
Ավելի լավ է Դուք ասեք, թե ում ճտերն եք և ում պատվերներն եք կատարում: Բա ինչու մյուս հերյուրանքներ հանդիսացող հոդվածները չեք մեկնաբանում: Ձեզ բոլորիտ, որ լսեն դուք ամենինչից տեղյակ եք, սակայն որևէ փաստարկ կամ ապացույց չեք կարող ներկայացնել, քանի որ այս ամենը սուտ է: Նույնիսկ սուտ է, որ տղաները լքել են երկիրը: Շատ հեշտ է անանուն համացանցով ապատեղեկատվություն տարածել, որը բնորոշ է այս կայքի բոլոր առնետներին:
Վարդան հարությունյան
Վարդան հարությունյան 13:28, 12.08.2017
Ամոթ եղբորը,որ դավաճանեց հերոսին և այսօր դուրս է եկել նրա ընտանիքի դեմ։Բոլորը գիտեն այդ պատմությունը։Զզվելի ես մանվել,զզվելի
Հասմիկ Պողոսյան
Հասմիկ Պողոսյան 13:43, 12.08.2017
Ցավոք սա մեր իրականությունն է
Մարդու կենդանության օրոք կոշիկնորն են սրբում,իսկ մահից հետո ընտանիքին են քցում։Իսկ եղբայրը փոխանակ հերոսի ընտանիքի կողքին լինի նրանց քցողին և հերոս եղբոր հիշատակը անարգողի կողքին է կանգնել և տականքի դատապաշտպանը դարձել։հուդայի 30 արծաթը տեսնես ստացել է
Հերմինե Սարգսյան
Հերմինե Սարգսյան 13:49, 12.08.2017
Բա չհարցնես ,ոչ բարով խերով հորեղբորը ,եթե սուտ է,ապա մալաթիայի դատարանում ինչ է հայց է քննվում հիմա։և ինչ քրեական գործ է քննվում եղբորտ ընտանիքի պաշտպանի դեմ։Ամոթ է,մի ստրկացիչ։Ադմիրալի պես եղբայր ես ունեցել։ոնց ես նայելու նրա ընտանիքի աչքերին։ոնց
Սուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանց 14:02, 12.08.2017
Մանվել ոնց չես ամաչում։ Եղբորտ ընտանիքի դեմ ես դուրս գալիս։ Քո ներկայությամբ է Ադմիրալը ապտակել Վահրամ Շահինյանին այդ գումարի համար։ Այն ժամանակ էլ էիր եկել բարեխոսելու։ Հիմա եղբայրտ չկա,նորից պառկել ես այդ տականքի ոտքերի տակ?, դեռ պատվից ես խոսում? երբվանից է եղբորտ ծառայի պատիվը քոնը դարձել?...
Vrej
Vrej 14:04, 12.08.2017
Azganynt poxi manvelik.darsi shaginyan
Arsiv 1
Arsiv 1 17:59, 12.08.2017
Ain vor vashram shaginyany xardav e giti amborgj azgy.bais vor Admirali erbairy kdavashani ev kansni xardaxi kormy da absurd e.
Petk e asarakutyany voti kangnasnel ev aid takank ,vijvask shaginyanis paranjel Admirali poxery
Sergey Hovsepyan
Sergey Hovsepyan 18:21, 14.08.2017
Ավելի լավ է Դուք ասեք, թե ում ճտերն եք և ում պատվերներն եք կատարում: Բա ինչու մյուս հերյուրանքներ հանդիսացող հոդվածները չեք մեկնաբանում: Ձեզ բոլորիտ, որ լսեն դուք ամենինչից տեղյակ եք, սակայն որևէ փաստարկ կամ ապացույց չեք կարող ներկայացնել, քանի որ այս ամենը սուտ է: Նույնիսկ սուտ է, որ տղաները լքել են երկիրը: Շատ հեշտ է անանուն համացանցով ապատեղեկատվություն տարածել, որը բնորոշ է այս կայքի բոլոր առնետներին: