Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Mamul.am լրատվական կայքում 20.07.2017թ. «» օգտատիրոջ կողմից հրապարակված «ՀՔԾ պետը 82.000 ԱՄՆ դոլար է, , Քցել, , Արցախի հերոսին» հոդվածի Սուտ լինելու վերաբերյալ

Sergey Hovsepyan
Հեղինակ`
Sergey Hovsepyan
15:41, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
Mamul.am լրատվական կայքում 20.07.2017թ. «» օգտատիրոջ կողմից հրապարակված «ՀՔԾ պետը 82.000 ԱՄՆ դոլար է, , Քցել, , Արցախի հերոսին» հոդվածի Սուտ լինելու վերաբերյալ
     Ես՝ Մանվել Հովսեփյանս, հանդիսանում եմ սույն հոդվածում նշված Սամվել Հովսեփյանի (Ադմիրալ Սամո) հարազատ եղբայրը: Երևի չէի արձագանքի անանուն հոդվածագրին և հոդվածին, եթե դրանում շարադրված հերյուրանքները միայն իմ դեմ ուղղված լինեին: Սակայն, քանի որ հոդվածագրի բարոյականության այլասերման սահմաններն ընդարձակվել են այնքան, որ հերյուրանքների թիրախ է դարձրել ազատամարտիկ, հանգուցյալ եղբայրս, ուստի անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ նրա և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ զրպարտիչ ու վարկաբեկիչ հրապարակմանը:
     Ցավոք, խոսքի և մամուլի ազատությունը ալկոհոլի նման ազդեցություն ունեցավ շատերի վրա: Այդ ազատությունից բարեխղճորեն օգտվողների, այդ ազատությունը հանրության տեղեկացված լինելու իրավունքին ծառայեցնողների կողքին վիժվեցին նաև անհայտ անունով, անհայտ ծագումի և չպարզված հորից ստեղծված տականքներ: Վերջինները սկսեցին խոսքի ազատությունը ծառայեցնել իրենց անձնական ճղճիմ նպատակներին, կանգ չառնելով անգամ հայրենիքի համար պատերազմն անցած տղաների անբիծ հիշատակի օգտագործման առաջ:
     Նմանապես, սույն հոդվածի հեղինակ կոչեցյալը, ով վախեցել է նույնիսկ սեփական անուն ազգանունը նշել, իրեն իրավունք է վերապահել անդրադառնալ եղբորս՝ մի մարդու, ով ոչինչ չխնայեց հայրենիքի պաշտպանության համար, ում վառ հիշատակի պահպանումը ոչ միայն իր ընտանիքի, ազգականների ու ընկերների պարտքն է, այլ բոլոր այն հայերի, ովքեր մի բռունցք դարձած ոտքի էին հելել սուրբ հողի ազատագրման համար:
     Անհայտ հեղինակը չի խորշում եղբորս մասին մտացածին հանգամանքներ նշելուց, ավելին՝ անցնում է ակնհայտ հերյուրանքների և զրպարտության:
     Պաշտոնապես հայտարարում եմ, որ եղբայրս՝ Սամվել Հովսեփյանը (Ադմիրալ Սամո) և նրա ընտանիքի անդամները երբևէ, որևէ ներկրմամբ կամ արտահանմամբ չեն զբաղվել, ոչ եղբայրս և ոչ էլ նրա ընտանիքի անդամները Վահրամ Շահինյանի հետ երբեք ծանոթ չեն եղել, ոչ մտերմիկ առավել ևս որևէ գործնական հարաբերությունների մեջ չեն գտնվել, ուստի՝ որևէ պարտք ու պահանջի մասին խոսք գնալ չի կարող: Եղբայրս ունի երկու զավակ, ովքեր որևէ բիզնես չեն ունեցել և չունեն, բնակվում և աշխատում են Երևանում, վերջիններս երբևէ ՀՀ-ից չեն արտագաղթել և դրա կարիքն էլ չունեն:
     Եթե իմ բերած հերքմանը որևէ մեկը կցանկանա հակափաստարկել, ապա ես արդեն ներկայացել եմ, թե ով եմ և 098 42-18-06 իմ բջջային հեռախոսահամարն է: Ցանկացողները, առավել ևս հոդվածի հեղինակը կարող են կապ հաստատել ինձ հետ:
     Միաժամանակ խոսքս ուզում եմ ուղղել «Mamul.am» լրատվական կայքի խմբագրին ու աշխատակիցներին.
     Ձեր կայքի «Մամուլի խոսնակ» բաժնում հրապարակված այս հոդվածի համար ինքներդ պատասխանատվություն եք կրում, քանի որ ըստ նույն բաժնում տեղ գտած գրանցման և շահագործման կանոնների՝ ձեր մոդերատորները արգելափակում են հերյուրանքներ տարածող օգտատերերին և հեռացնում նրանց նյութերը: Քանի որ մոդերատորները այդ բանը չեն կատարել, հակված եմ մտածելու, որ հիշյալ զառանցանքի հրապարակումը լրատվական կայքի համար փող աշխատելու միջոց է:
     Խորհուրդ եմ տալիս հանել այդ և նմանատիպ նյութերը, արգելափակել անհայտ հորից սերված հեղինակին, հակառակ դեպքում իրավունք կվերապահեմ ինձ հայց ներկայացնել դատարան կայքի դեմ՝ բարոյական վնասի հատուցման պահանջով: Սպասում եմ Ձեր արձագանքին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5795 | 9 | 0
Facebook