Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Այս մասին պետք է իմանա յուրաքանչյուր ծնող.12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր

11:43, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
Այս մասին պետք է իմանա յուրաքանչյուր ծնող.12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր
    
    

ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքէջից տեղեկանում ենք, որ 2017 թվականի սեպտեմբերից Հայաստանում պարտադիր է դառնում 12-ամյա կրթությունը:
     9-րդ դասարանից հետո աշակերտը կրթությունը պետք է շարունակի ավագ դպրոցում կամ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:
     12-ամյա պարտադիր կրթության անցման պարագայում կարող են որոշակի խնդիրներ առաջանալ` կապված կրթությունից դուրս մնացած երեխաների հետ: Որոշ ծնողներ իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում՝ պատճառաբանելով, որ նա դեռ փոքր է, պետք է մեկ տարի էլ սպասել, կամ սոցիալական խնդիրների պատճառով երեխաները մնում են տանը՝ զրկվելով կրթություն ստանալու իրավունքից։ Ծնողներին պետք է բացատրել, որ երեխաները վեց տարեկանը լրանալուն պես պետք է հաճախեն դպրոց և իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը։ Պարտադիր 12-ամյա կրթությանը զուգահեռ՝ այս ուսումնական տարվանից Լոռու մարզում ներդրվելու է կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և արագ արձագանքման էլեկտրոնային համակարգ, որը հաջորդ տարի նախատեսվում է գործարկել ամբողջ հանրապետությունում: Համակարգը հնարավորություն կտա պարզել, թե քանի երեխա և ինչ պատճառներով է դուրս մնացել կրթությունից, և կազմակերպել նրանց վերադարձը դպրոց:
     Սեպտեմբերի 10-ից հետո, երբ բոլոր դպրոցները կտրամադրեն առաջին դասարան հաճախած աշակերտների տվյալները, համակարգը կհամադրի և կպարզի, թե 2011թ. ծնված երեխաների քանի տոկոսն է մուտք գործել դպրոց: Այն հնարավորություն կտա հետևել ցանկացած երեխայի, և դեպքը վարողները կկարողանան զբաղվել նրանց խնդիրներով:
     Համակարգի մեկ այլ բաղադրիչ վերաբերում է դպրոցից դուրս մնալու ռիսկին ենթակա երեխաներին, ովքեր ուսումնական տարվա կեսից անավարտ են թողնում կրթությունը: Այս նպատակով ԿԳՆ-ն կհամագործակցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, մարզպետարանների և ոստիկանության հետ:
     Երբ ծնողները երեխաներին դպրոց չեն ուղարկում սոցիալական խնդիրների պատճառով, տնօրենը, խոսելով երեխայի ծնողների հետ, համապատասխան նշագրում է անում համակարգում, որ երեխան դպրոց չի հաճախում սոցիալական խնդիրների պատճառներով: Համակարգն ավտոմատ ցույց է տալիս մարզպետարանի հանրակրթության, սոցիալական վարչությանը, ԿԳՆ-ին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որ գոյություն ունի խնդիր:


    


     ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1713 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ