Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ղրղզստանում կոչ են անում քաղաքացիությունից զրկել, անգամ սպանել «իրենց դավաճանած» մոդել Սուսաննա Եգորյանին

Verjin Lurer.com
Հեղինակ`
Verjin Lurer.com
07:33, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
Ղրղզստանում կոչ են անում քաղաքացիությունից զրկել, անգամ սպանել «իրենց դավաճանած» մոդել Սուսաննա Եգորյանին

Ղրղզստանում կոչ են անում քաղաքացիությունից զրկել և անգամ սպանել էթնիկ հայուհի Սուսաննա Եգորյանին, ով այդ երկիրը ներկայացնում է World Next Top Model 2017 գեղեցկության մրցույթին: Ղրղզներին զայրացրել է այն հանգամանքը, որ հայուհին մրցույթի փուլերից մեկում բեմ է դուրս եկել՝ կրծքին «ARMENIA» ժապավենով:

Ղրղզստանի պետպաշտոնյաներից մեկն, ով ներկայացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և կապի պետական հանձնաժողովը, ֆեյսբուքյան քննարկումներից մեկի ժամանակ կոչ է արել ոչ միայն զրկել 18-ամյա Սուսաննային քաղաքացիությունից, այլև սպանել, հենց որ նա վերադառնա:

Այս կապակցությամբ մոդելն Instagram-ի իր էջում գրել է, որ չի ընդունում այն մեղադրանքները, թե ինքը դավաճանել է Ղրղզստանն, ինքը պարզապես կատարել է մրցույթի պահանջներից մեկը: «Այստեղ այսպիսի կանոններ կան. ելույթներից մեկում մենք պետք է ներկայացնենք մեր ազգությունը, որը նշված է մեր անձնագրերում: Չեմ հասկանում՝ ինչից է այս աղմուկը: Շատերն էին ի սկզբանե ինձ մեղադրում, որ ես արժանի չեմ Ղրղզստանը ներկայացնելուն, քանի որ ղրղզուհի չեմ»:

Վերոնշյալ պետպաշտոնյան ավելի ուշ ներողություն է խնդրել սպանության կոչի համար, սակայն համոզմունք է հայտնել, որ Եգորյանին, այնուամենայնիվ, անհրաժեշտ է զրկել քաղաքացիությունից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3522 | 0 | 0
Facebook