Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Ռիտա Քեշիշյան. Վոլեյբոլ մարզաձևի դասավանդումը ավագ դպրոցում .Մաս 1

17:10, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
Ռիտա Քեշիշյան. Վոլեյբոլ մարզաձևի դասավանդումը ավագ դպրոցում .Մաս 1
    
    
    
    

Հանրակրթության պետական կրթակարգի հիմնական նպատակներն են կրթության որակի
     բարելավումն և հանրակրթական համակարգի համապատասխանեցումը պետական զարգացման
     ներկա միտումներին և միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին։


     ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԱՌԱՐԿԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
    
     Ավագ դպրոցում ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակը ֆիզիկապես առողջ, համակողմանի զարգացած, աշխատանքային գործունեությանը նախապատրաստված, առողջ
     ապրելակերպի կանոններին տիրապետող, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող քաղաքացի ձևավորելն է։
    
     Նպատակի իրականացումը ենթադրվում է հետևյալ խնդիրների լուծումը.
    
     - Ներդաշնակ ֆիզիկական զարգացման ապահովում։
     - Առողջության ամապնդում և պահպանում։
     - Շարժողական ընդունակությունների (արագաշարժություն, ուժ, դիմացկունություն, ճկունություն, շարժումների ճշգրտության) մշակում։
     - Մարմնամարզական, ատլետիկական, տարբեր վարժությունների հստակ և սահուն կատարման ուսուցում։
     - Մարզախաղերի /բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, հանդբոլ/ տեխնիկական և տակտիկական հնարքների ուսուցում և խաղերի տիրապետում։
     - Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, անձնական հիգիենայի, կոփման կանոնների, օլիմպիական շարժման, ինքնավերահսկողության վերաբերյալ գիտելիքների ձեռք բերում։- Շարժողական փորձի ընդլայնում և տարբեր պայմաններում կիրառելու հմտության ձևավորում։
     - Առողջ ապրելակերպի կանոնների պահպանումը և վնասակար սովորություններից խուսափելը։
     - Ֆիզիկական վարժություններով պարբերաբար պարապելու պահանջմունքի դաստիարակում։
     - անձնական ֆիզիկական հնարավորությունները ճիշտ գնահատելու ինքնավստահության, ինքնագնահատման, ինքնահաստատման, ինքնատիրապետման, նախաձեռնություն, համագործակցություն, կարողությունների դաստիարակություն։
     - նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում։
    
     Ավագ դպրոցում ֆիզիկական կուլտուրայի դաավանդումը սովորողների մեջ պետք է ձևավորի
    

     - Պատասխանատվություն սեփական առողջության պահպանման և ֆիզիկական ներդաշնակ զարգացման նկատմամբ։
     - Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մշտական պահանջ։
     - Ֆիզիկական պատրաստվածության բավարար մակարդակ։
     - Համագործակցության, արժանապատվության, հանդուրժողականության, պատասխանատվության կարողություններ։
     - Ինքնաճանաչման, ինքնագնահատման, նպատակաուղղվածության, ինքնուրույն ֆիզիկական կուլտուրայով զբաղվելու շարունակական ձգտում։ - Գիտելիքները, կարողություններն ու հմտությունները կյանքում կիրառելու կարողություն։
     - Օլիմպիական շարժման համամարդկային արժեքների նշանակության ըմբռնումը։ Արդարացի խաղի դերի գիտակցումը սպորտում։ Հանրակրթական դպրոցում դասը ֆիզիկական դաստիարակության գործընթացի
     հիմնական ձևն է։
    
    
     Դասին ներկայացվող ընդհանուր մանկավարժական պահանջներն են`
    

     - դասի նպատակի պարզություն և առաջադրված խնդիրների լուծում` դասին տրամադրված ժամանակամիջոցում.
     - սովորողների հոգեբանական և ֆիզիոլոգիական ֆունկցիաների կարգավորումը ապահովող դասի կառուցվածքի պահպանում
     - դասի յուրաքանչյուր մասի համար ուսումնական նյութի հիմնավորված ընտրություն.
     - ուսուցչի ղեկավար դերի զուգակցում ամբողջ դասարանի և առանձին աշակերտների ինքնուրույն գործունեության հետ։
    
     Ֆիզիկական կուլտուրայի ուսուցչին անհրաժեշտ է
    
     հմտորեն կազմակերպել դասերը,
     օգտագործել առավել արդյունավետ մեթոդներ, որոնք բխում են ուսուցման և դաստիարակության խնդիրներից
     աշակերտների դաստիարակության հատուկ խնդիրներ, որոնք պետք է իրականացվեն դասիընթացքում։
     Սրանով իրականացվում է դաստիարակության և ուսուցման միասնության սկզբունքը` ֆիզիկական կուլտուրայի դասերին։
    
     Որպես կանոն աշակերտները ֆիզիկական կուլտուրայի դասերին պետք է մասնակցեն
    
     մարզահագուստով և մարզակոշիկներով, ընդ որում ձմռանը տաք մարզահագուստով և մարզակոշիկներով։
     Ֆիզիկական կուլտուրայի դասերին մարզադահլիճներում և մարզահրապարակներում պետք է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ սահմանված պահանջները և անվտանգության կանոնները։
    
     ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
    
    
    
     Ռիտա Քեշիշյան

Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի
     ֆիզկուլտուրայի ուսուցչուհի
    
    
    
    
    
    
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1456 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ