Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Նոր Երզնկայի միջնակարգ դպրոցի «Հայ ասպետի» անդամները մասնակցեցին Ջերմուկում անցկացված արշավին

09:58, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
Նոր Երզնկայի միջնակարգ դպրոցի «Հայ ասպետի» անդամները մասնակցեցին Ջերմուկում անցկացված արշավին
     «Հայ ասպետ» հեռուստախաղի հաջորդ փուլ անցած Կոտայքի մարզի Նոր Երզնկայի միջնակարգ դպրոցի «Հայ ասպետի» անդամները դպրոցի ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում են կատարել.


     ՛՛Ամիսներ առաջ մենք մասնակցեցինք «Հայ ասպետ» հեռուստախաղին: Երբ մասնակցության հայտն էինք լրացնում, մենք միայն մեկ նպատակ ունեինք, անդիմադրելի փափագ. տեսնել պատմական հայրենիքը, զգալ այդ օդը, Արածանու համով ջուրը խմել, Անին գրկել: Հա, հա, գրկել. Անիի սերն ուրիշ է, Անին անբացատրելի է…
     Եվ շուտով զանգեցին ու ասացին, որ անցել ենք հաջորդ փուլ և մասնակցելու ենք Ջերմուկում անցկացվելիք արշավի: Բայց արշավի հենց առաջին օրվանից բոլոր պատկերացումներ փոխվեցին: Մենք ընկել էինք ուրիշ աշխարհ: Շատ բան կա պատմելու, այց առաջին հերթին ուզում ենք խոսել ընկերությունից, մարդկանց հետ շփման կետը գտնելուց ու, որքան հնարավոր է, իրենցից սովորելու մասին, որը մենք սկսեցինք լավ գիտակցել Հայ ասպետի շնորհիվ:
     Առաջին օրը ընկեր Սամվելն ասաց, որ մնալու ենք վրաններում, քնապարկի մեջ ենք քնելու, ապրելու ենք զինվորի կյանքով, փորձություններ ենք հաղթահարելու: Երևի թե ամենադժվար փորձությունը քունն էր: Ջերմուկում գիշերները շատ ցուրտ էր լինում, ասես այսբերգները հավաքվել էին, որ մեզ վրա ծիծաղեն: Ցերեկները հավաքվում էինք անտառում ու սկսում զրուցել: Խոսելու ունակությունը կորցնելու չափ խոսում էինք, քննարկումներ անում, մեր ծրագրերից խոսում, ու նայելով երեխաների աչքերին, տեսնում էինք կայծ, անսահման նվիրվածություն հայրենիքին: Երեկոյան սկսվում էր ամենահաճելին՝ խարույկ, կիթառ, երգ, պար, խաղեր: Ու հենց խարույկի մոտ էր, որ սկսվում էին Կարին Տոնոյանի զրույցները:
     Այս ամենը մի չնչին մասն էր «Հայ Ասպետի» «դասերի»: Ամենակրևորը այն գիտելիքների մեծ պաշարն էր, որ ստացանք նրանից: Վերջում էլ նշենք, որ այդ օրերին ձեռք բերած մեր ընկերների հետ կապը կպահպանենք:
     Սիրում եմ քեզ, Հայ Ասպետ: ՛՛

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1191 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ