Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հոդվածներ

Բաց նամակ Երևանի քաղաքպետ Տարոն Մարգարյանին

Roza Grigoryan
Հեղինակ`
Roza Grigoryan
23:03, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
Բաց նամակ Երևանի քաղաքպետ Տարոն Մարգարյանին
     Հարգելի պարոն Մարգարյան. 2004 թվականից Ռոզա Գրիգորյանս հանդիսանում եմ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի թիվ 122 հասցեի հողամասի վարձակալը, նշված ժամանակահատվածից մինչ օրս իմ կողմից պատշաճ կերպով վճարվել է հողի վարձավճարը, սակայն միևնույն ժամանակ վերջին մի քանի տարիների ընթացքում չեմ կարողացել և չեմ կարողանում օգտագործել այդ հողատարածքը: Պատճառն այն է, որ իմ տիրապետության տակ գտնվող հողատարածքի զգալի մասն ապօրինաբար զավթվել և զբաղեցվել է հարևանությամբ կառուցված առանձնատան սեփականատեր Վահե Իսրայելյանի կողմից: Առանձնատան շինարարական աշխատանքները տևել են մի քանի տարի, տունը կառուցվել է այն հողատարածքի վրա, որն ինձ է տրվել վարձակալական հիմունքներով և որի համար ես պատշաճ կարգով յուրաքանչյուր ամիս վճարումներ եմ կատարել, իսկ քաղաքապետարանը ընդունել է՝ առանց ցանկություն հայտնելու լուծելու պայմանագիրը: Հետագայում, հասկանալով, որ իմ վարձակալած հողամասն ապօրինաբար զավթվել է հարևանի կողմից և ցանկանալով փոխել իրավիճակը, 09.03.2017թ-ին իմ կողմից դիմում է ներկայացվել Ձեզ՝ խնդրելով վերացնել վարձակալված հողամասի նկատմամբ երրորդ անձի ապօրինի ոտնձգություններն ու վերացնել այդ հողամասում ապօրինի կառուցված ինքնակամ շինությունը: Ի պատասխան այդ դիմումի՝ 20.03.2017թ-ին ստացվել է պատասխան մասնավորապես նշելով. «Ինչ վերաբերվում է քաղաքացի Ռոզա Գրիգորյանին վարձակալության իրավունքով պատկանող՝ Վերին Անտառային փողոցի հ.122 հասցեի 230.3 քմ ընդհանուր մակերեսով հողամասն այլ անձի կողմից ապօրինի տիրապետելու կամ տնօրինելու հարցին, ապա առաջարկվում է համապատասխան գործունեության /չափագրության/ իրավունք ունեցող որևէ սուբյեկտի միջոցով ապահովել այդ հողամասերի ճշգրիտ սահմանանիշերի տեղադրումը բնության մեջ և եթե առկա կլինի հողամասի ապօրինի տիրապետման փաստ, ապա Ռ.Գրիգորյանի պահանջներն անհրաժեշտ կլինի ներկայացնել այդ արարքն իրականացնող անձին կամ վերջինիս հողօգտագործման խախտված իրավունքների վերաբերյալ պահանջները բողոքարկել դատական կարգով…»: Այսինքն, դատելով վերոնշյալ գրության բովանդակությունից Երևանի քաղաքապետարանը չի ցանկանում առնչություն ունենալ իմ կողմից վարձակալած, սակայն իրեն պատկանող հողատարածքի հարցով, թեկուզև այդ հողատարածքում առկա լինի ապօրինի կառույց, որն ըստ էության խախտում է իր Երևան համայնքի՝ սեփականատիրոջ իրավունքները: Ելնելով քաղապետարանի կողմից որդեգրված կրավորական պահվածքից և տրամադրված պատասխանից՝ իրացնելով ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ընտրության իմ իրավունքը 13.06.2017թ. վարչական վարույթ հարուցելու դիմում եմ հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ներկայացնելով բոլոր փաստերը, խնդրելով հարուցել վարչական վարույթ, վերացնել իմ կողմից վարձակալական հողամասի նկատմամբ Վահե Իսրայելյանի ապօրինի ոտնձգությունը և քանդել նրա կողմից կառուցված ապօրինի շինությունը: Այդ դիմումին կից իմ կողմից նաև ներկայացվել է մի քանի փաստաթուղթ այդ թվում նաև «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի կողմից 16.02.2017թ. տրված եզրակացությունը՝ համաձայն որի՝ Անտառային փողոցի թիվ 122 հասցեում նշահարում կատարելու ժամանակ պարզվել է, որ տվյալ հողատարածքում առկա է այլ անձի կողմից կառուցված շինություն: Սակայն ի պատասխան իմ վարչական վարույթ հարուցելու և իրականացնելու դիմումի քաղաքապետարանը ինձ գրությամբ հայտնել է, որ հողամասը վարձակալության իրավունքով տրամադրվել է ինձ մինչև ճանապարհի շինարարական աշխատանքների սկիզբը: Ճանապարհ ասվածն էլ քաղաքապետարանը նկատի է ունեցել Սարալանջի ճանապարհի կառուցումը: Միևնույն ժամանակ քաղաքապետարանից գրությամբ հայտնել են, որ պայմանագրի գործողության ժամկետը չի երկարացվելու և նոր ժամկետով վարձակալության պայմանագիր չի վերակնքվելու: Ուստիև առաջարկել են տարածքը սահմանված կարգով հանձնել գույքի սեփականատեր Երևան համայնքին: Այսինքն քաղապետարանն անգամ հարկ չի համարել պահպանել օրենքի պահանջը, մասնավորապես, այն դեպքում երբ ներկայացվում է վարչական վարույթ հարուցելու դիմում, դրան ի պատասխան իրականացվում է վարչական վարույթ, որն էլ ավարտվում է վարչական ակտի կայացմամբ: Վերոգրյալից կարելի է հետևություն անել, որ քաղաքապետարանն ընդհանրապես չի անդրադարձել կամ չի ցանկանցել անդրադառնալ դիմումում բարձրացված այն հարցին, որ նշված հողատարածքում ապօրինի շինություն է կառուցվել, տարիներ շարունակ ընթացել է կառուցման աշխատանքները, սակայն օրենքով պարտավորված լինելով հետևել Երևան քաղաքում շինարարության իրականացմանը, այդ թվում՝ թույլ չտալով նաև ապօրինի շինարարությանը, ինչպես է պատահել, որ «աչքաթող» են արել այդ մեկը: Այնինչ ես պատշաճ կարգով կատարելով վարձակալության պայմանագրով իմ ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ նաևկատարելով հողի վարձավճարները, փաստացի զրկվել եմ դրա օգտագործման իրավունքից: Եվ փոխարենը քաղաքապետարանը վերացնի 3-րդ անձի կողմից թույլ տված ինչպես իմ, այնպես էլ Երևան համայնքի իրավունքների խախտումը, իմ դիմումից հետո հանկարծ որոշում է դադարեցնել պայմանագիրը: Տվյալ պարագայում ողջամիտ կասկած է առաջանում, որ տվյալ դեպքում քաղաքապետարանը շահագրգիռ կողմ է հանդիսացել, այլ բան չի մնում փաստել, որ տեղական ինքնակառավարման մարմնի համապատասխան պաշտոնյան դրսևորել է հակաօրինական վերաբերմունք. չի կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները և փոխարենը միջոցներ ձեռնարկեր միջոցներ, քայլեր ինքնակամ կառույցի վերացման ուղղությամբ՝ հողատարածքի վարձակալի հետ պայմանագիր է խզում՝ ըստ էության գտնելով խնդրի հեշտ լուծում, իսկ հետագայում հավանաբար այդ հողատարածքն արդեն ինչ-ինչ պայման-պայմանավորվածություններով տրամադրելով ապօրինի շինարարության արդյունքում վեր խոյացած հսկա շինության սեփականատիրոջը… Հաշվի առնելով վերևում բերված փաստերը՝ ակնկալում եմ Ձեր միջամտությունը խնդրի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման հարցում:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1478 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ