Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
21:09, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ


     ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
    
     1932 թ. օգօստոսի 9-ին Աշտարակում ծնվել է արձակագիր, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանը:

1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1954-55 թթ. աշխատել է Նոր Բայազետի (այժմ Կամո) շրջանային թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1955-57 թթ.՝ «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես գրական աշխատող, 1957-61 թթ. «Ավանգարդ» թերթում որպես պատասխանատու քարտուղար, ապա խմբագրի տեղակալ:
     1961-66 թթ. եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիր, իսկ 1966-75-ին՝ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը: 1975 թ. մայիսից եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար:
     1981թ.-ից ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին կից գրականուլյան և արվեստի գծով պետական մրցանակների հանձնաժողովի նախագահն է եղել:
     Վ.Պետրոսյանը սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի: Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1947-ին «Պիոներ Կանչ» -ում: Ռուսերեն լույս են տեսլ նրա «Մամա, ես արդեն մեծ եմ» (Մոսկվա, 1964), «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (Մոսկվա 1973), «Դեղատուն «Անի» (Մոսկվա 1979, գրքի մեջ մտնում են «Վերջին ուսուցիչը» վիպակը և մի շարք պատմվածքներ), «Հատընտիր» (1982 թ. վիպակների և պատմվածքների ժողովածու) և ուրիշ գրքեր: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են լիտվերեն, լատիշերեն, անգլերեն, սերբո-խորվաթերեն, չեխերեն, վրացերեն և այլ լեզուներով:
    
     1975-ին բեմադրվել են նրա «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» պիեսը, բեմականացվել են «Վերջին ուսուցիչը» (1979), «Հայկական էսքիզներ» (1980), «Ապրած և չապրած տարիներ» (1982) գործերը:
     Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում 1985-ին բեմադրվել է նրա «Համր լեռան ճիչը» դրաման:
     ՀՍՍՀ IX և X գումարումների և ՍՍՀՄ XI գումարման Գերագույն սովետի դեպուտատ է: Պարգևատրվել է Լենինի (1984), Հոկտեմբերյան հեղափոխության (1982) և «Պատվո նշան» շքանշաններով:
     Մահացել է 1993 թվականին Երևանում:


    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1805 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ