Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հոդվածներ

Էմիլ Մարկոսյան. «Պետք է նոր սերնդի մեջ դաստիարակել ԱԶԳԱՅԻՆ - ը պահպանելու և գնահատելու ունակություն» ...

18:05, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
Էմիլ Մարկոսյան. «Պետք է նոր սերնդի մեջ դաստիարակել ԱԶԳԱՅԻՆ - ը պահպանելու և գնահատելու ունակություն» ...
     Պետք է նոր սերնդին խորապես հայկական ոգով դաստիարակել և դաստիարակել նրանց մեջ ԱԶԳԱՅԻՆ - ը գնահատելու և պահպանելու ունակություն.
    
    
Շնորհիվ Հասարակական գործիչ՝ Էմիլ Մարկոսյանի ԱԶԳԱՆՎԵՐ ԳԱՂԱՓԱՐ - ի, Երևանում կանցկացվի ՛՛ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ՛՛ ՄՐՑՈւՅԹ - ՓԱՌԱՏՈՆ ...
    

    
     Էմիլ Մարկոսյան. «Պետք է նոր սերնդին խորապես հայկական ոգով դաստիարակել և դաստիարակել նրանց մեջ ԱԶԳԱՅԻՆ - ը գնահատելու և պահպանելու ունակություն. Հենց այս նպատակով էլ միտք հղացավ կազմակերպել «ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ» համահայկական մրցույթ - փառատոն, որի շրջանակներում կներկայացվեն ազգային երգն ու պարը, ասմունքն ու ազգային տարազը. Գաղափարի նպատակը մեկն է՝ հասարակությանը, հայ մարդուն ամեն կերպ մոտեցնել ԱԶԳԱՅԻՆ - ին. Գտնում եմ, որ այն ամենը, ինչն ազգային է ու հայացի՝ հիշել, պահպանել ու գնահատել է պետք. Արդեն հինգ հեղինակավոր դիզայներից ստացել ենք մասնակցության հայտեր, ովքեր ներկայանալու են տարազների իրենց հավաքածուով, իրենց մոդելներով, իսկ 127 անհատական հայտ ստացել ենք ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ սփյուռքից. Մրցույթն անցկացվելու է երեք փուլով, իսկ վերջին հիմնական փուլը կանցկացվի սեպտեմբերի 15-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում. Մասնագիտական ժյուրին գնահատելու է տարազը և դրանց զարդանախշերը, իսկ յուրաքանչյուր ցուցադրվող տարազի զարդանախշ պետք է համապատասխանի մեր ավանդույթներին. Իսկ ինչ վերաբերվում է հասարակության կողմից փառատոնի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրությանն ու ակտիվությանը՝ ըստ արդյունքների կարող եմ ասել, որ այն ամենամյա դառնալու շեմին է. Ուզում եմ նաև անուն առ անուն շնորհակալություն հայտնել ՛՛ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ՛՛ ՄՐՑՈւՅԹ - ՓԱՌԱՏՈՆ - ի մեր գործընկերներին, քանի - որ փառատոնը ՀԶՈՐ է հենց իրենց շնրհիվ» .
    
    
     ՀԻՇԵՑՈւՄ ...
    
    
՛՛ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ ՛՛ համահայկական մրցույթ - փառատոնինմասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչև սույն թվականի օգոստոսի 20 - ն է.


     Մասնակցել ցանկացող բոլոր նրանք, ովքեր ունեն ազգային տարազներ ու ցանկանում են դուրս գալ բեմահարթակ և ներկայացնել ըստ արժանվույն՝ կարող են գրել ՛՛ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ ՛՛ Ֆեյսբուքյան խմբի էջին և ներկայացնել մեկ լուսանկար ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ - ով.
    
     Ինչպես նաև, մրցույթին մասնակցել բոլոր այն ցանկացողները, ովքեր օժտված են գեղեցիկ ձայնային տվյալներով և ցանկանում են մասնակցելով ներկայացնել հայկական ազգագրական երգը, կամ ասմունքել՝ ուրեմն ՛՛ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ՛՛ մրցույթ - փառատոնը հե՛նց նրանց համար է.
    
     Սակայն, գեղեցիկ և հեզաճկուն հայկական ՊԱՐ - ն էլ ավելի կգեղեցկացնի փառատոնը՝ մեր ՀԱՅՈւՀԻ - ների ու ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ - ների իսկ կատարմամբ.


    
     ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԵՆ՝


     - Պարտադիր ներկայանալ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ - ով, իսկ ովքեր չունեն՝ ցավոք չեն կարող մասնակցել


     - Մասնակցության հայտերն ընդունվում են անվճար


     - Չկա տարիքային սահմանափակում
    
    
     ՛՛ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ ՛՛ համահայկական մրցույթ - փառատոնի
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ-ն են՝


    

.Նոյյան Տապան Լրատվական կենտրոն
     . «Fenomen» Ինքնազարգացման Կենտրոն
    
.Երևանի N 6 արհեստագործական պետական ուսումնարան
    
.Հուսո Երիցուկ ՀԿ - Huso Ericuk NGO
    
.World Forex Armenia
    
.Maggo Deluxe

     . «Հույսի լույս» երիտասարդական հասարակական կազմակերպություն

    
     Հարգանքով`
     ՛՛ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ՛՛ ՄՐՑՈւՅԹ - ՓԱՌԱՏՈՆ - ի Կազմակերպչական խումբ

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2781 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ