Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԾԱՌԸ

08:36, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
ԾԱՌԸ
    
    
    

Չորացած ծաղկի սերմերի նման

Ծառը թափում էր իր տերևները:


    

Ծառը չգիտե~ր, թե ծաղկի նման

Կունենա՞ արդյոք իր որդիները….


    

Կտեսնի՞ արդյոք թոռների՜ն,

ծոռների՜ն,

Թե՞ բախտի քմահաճ ու ծանր աչքով -

Իրեն սղոցել ցանկացողներին…


    

Ծառը լավ գիտեր՝ կգա ժամանակ,

Որ կհայտնվնի սղոցարանում

Կամ կհայտնվի կրակի գրկում…


    

Մեկին ջե՜րմ կտա,

Մեկին գի՛րք ու թո՛ւղթ…


    

Թո՜ւղթ, որտեղ

Մեկն իր ցավը կպատմի մարդուն,

Մեկը՝ երկնքին կամ էլ գիժ քամուն,


    

Մե՛կն էլ կվերցնի բոլորից թաքուն

Անանուն նամակ կգրի Աստծուն…


    

Թե այսինչ- այնինչ անունով մարդը

Վերցրե՜լ, այրել է իր տոհմածառը…


    

Եվ արտասվում էր ծառը մենավոր-

Արցունքն աղմո՜ւկ էր,

Գոռո՛ց էր,

Գոչյո՛ւն

Եվ լաց էր լինում ծառը մերկ ու չոր…


    

Լալի՜ս էր ծառը,

Որը որպես ծառ, այլ ոչ թե մա՜րդ էր

ծնվել աշխարհում…


    

Անպտուղ ծառը իր տերևներն էր

Թափում ամենուր,

Լա՛ց չէր,

Աղմո՛ւկ չէր…

Իմացյալ մա՛հ էր -

Անմահությո՜ւն էր…


    

Ս.Ումառ-Հարությունյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6251 | 0 | 0
Facebook