Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հոդվածներ

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ՀՀ թիմերը նվաճել են 8 մեդալ . armedu.am

21:56, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ՀՀ թիմերը նվաճել են 8 մեդալ . armedu.am
    
    

armedu.am -ը հաղորդում է.Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 24-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (IMC), որին մասնակցել են աշխարհի 71 համալսարանի թիմեր (331 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել են Երևանի պետական, Հայաստանի Ամերիկյան և Սլավոնական համալսարանների թիմերը: ՀՀ թիմերը բարձր արդյունքներ են արձանագրել՝ նվաճելով երկու ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ:

Երևանի պետական համալսարանը ներկայացված էր 4 մասնակիցներով, որոնցից երկուսը՝ Ալբերտ Գևորգյանը և Վազգեն Միքայելյանը, արժանացել են ոսկե, իսկ Ավետիք Կարագուլյանը և Գևորգ Մնացականյանը՝ արծաթե մեդալների: Օլիմպիադան անց է կացվել և՛ անհատական, և՛ թիմային հաշվարկներով: Ալբերտ Գևորգյանն անհատական հաշվարկում զբաղեցրել է պատվավոր 15-րդ տեղը: Թիմային առաջնությունում Երևանի պետական համալսարանի թիմը գրավել է 7-րդ տեղը: Սա աննախադեպ արդյունք է ԵՊՀ-ի թիմի համար: Մինչ այս լավագույն արդյունքը թիմային հաշվարկում եղել է 15-րդ տեղը: Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանող Արտյոմ Քոսյանը և Սլավոնական համալսարանի սան Հրաչյա Քոչարյանն արժանացել են բրոնզե մեդալների:

Ուսանողական միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմերը ղեկավարել և մարզել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, ով թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 4-րդն էր:

Նշենք, որ Մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիպիադայում առաջին տեղը զբաղեցրել է Իսրայելի ազգային թիմը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը գրավել են Պետերբուրգի պետական համալսարանի և Մոսկվայի ֆիզիկատեխնոլոգիական ինստիտուտի թիմերը: IMC ուսանողական միջազգային մաթեմատիկական օլիմպիադան առաջին անգամ անց է կացվել 1994թ.-ին:


    
    


     http://armedu.am/index.php/am/news/view/1286

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1797 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ