Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Հոդվածներ

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՀԱՅ - ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆՏՈՒՅԱ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
20:17, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՀԱՅ - ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆՏՈՒՅԱ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ

Հետխորհրդային կայսերական տարածքներում ձևավորված քնձռոտ ու կեղծ պետությունների կարգավիճակը պետք էր Արևմուտքին, որ էսօր որոշ լրագրող կոչվածներ ՝՝վերլուծական՝՝ ու ՝՝լուրջ՝՝ հոդվածներով հանդես գային միակողմանիորեն մեղադրելով Ռուսաստանին, թե ինչի՞յա զենք վաճառվում մեր ստրատեգիական դաշնակիցը Ադրբեջանին: Էհ, թող Հայաստանը փող ունենար զենք առներ ասենք՝ Չինաստանից ու միանգամից խզեր բոլոր տեսակ հարաբերությունները նման դաշնակցի հետ: Չնայած որ բողոքը կմնար, բայց ունենալու դեպքում էլ չէր կարա խզեր, քանի որ տարածաշրջանը գտնվումա աշխարհաքաղաքական բախման կենտրոններից մեկում:

ԽՍՀՄ կործանման փուլում, Կովկասի ֆեյքային հանրապետությունների կարգավիճակը՝ քաղաքական անկախությունը, Արևմուտքին պետք էր, որ չեզոքացնի Ռուսաստանի կողմից սեփական անվտանգության ապահովվմանը ուղղված միջոցառումների շարքը: Սա Արևմուտքի ստրատեգիական քաղաքականության մարտավարություննա, որի մասին բացեիբաց խոսվելա արդեն հանգուցյալ Զբիգնև Բժեզինսկու ՝՝ՇԱԽՄԱՏԻ ՄԵԾ ՏԱԽՏԱԿ՝՝ (1997թ) ագրեսիվ ֆաշիստական գաղափարախոսական գրքում: Հետևաբար, տարածաշրջանում պատերազմի ցանկացած դրսևորում Արևմուտքինա ձեռնտու: Վերջինս առաջնորդվումա Նիկոլո Մաքիավելու (1469 - 1521) սկզբունքով, որ. ՝՝Պատերազմից հնարավոր չի խուսափել, այլ մենակ կարելիյա հետաձգել այն հօգուտ հակառակորդի՝՝:

Քսաներորդ դարի սկզբներին Արևմուտքը հովանավորեց Ռուսասստանի հեղափոխական շարժումները, որը ավարտվեց հեղափոխական ուժերի կողմից Ռուսական ցարական կայսրության կործանմամբ: Հետևանքը ուշացնել չտվեց, երբ կայսերական համարյա բոլոր նախկին, բայց արդեն անկախացած սուբյեկտների մեջ բռնկեց գլխավորապես տարածքային - վեճային բնույթ կրող պատերազմներ, իսկ բուն Ռուսաստանում՝ քաղաքացիական ավերիչ պատերազմ: Նման մի պատերազմ բռնկեց հայերի ու վրացիների մեջ Լոռու տարածքային պատկանելության շուրջ: Նույն վիճակը ստեղծվեց Լեռնային Արցախի մասով, երբ ԽՍՀՄ կործանման ժամանակներից տարածքային վեճը Լեռնային Արցախի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի մեջ վերածվեց մի պատերազմի, որի ավարտը հլը չի էրևում:

Էդ տարածքային վեճերին կարա մենակ վերջակետ դնի Ռուսաստանի Դաշնությունը, ոնց որ վերջակետ դրեց 1920 թվականին: Հարցը նաև նրանումնա, որ Ռուսաստանը չի ցանկանում իրա սահմանների մոտ ծխացող վիճակ ստեղծի քանի որ վերջին հաշվով Նատոյական Թուրքիա կա իրա բուն սահմանների շեմին, որին հարևաններն են հանդիսանում Հայաստանը, որի բնական դաշնակիցը՝ Ադրբեջանը: Չի ցանկանում նաև, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը մտնեն Նատոյական կառույցներ: Էդ պատճառովա Ռուսաստանը ուզում, որ Հայաստանը զիջող ըլնի Լեռնային Ղարաբաղի հարցում, քանի որ մեծ հավանականությամբ Ադրբեջանը կարա իրա ռազմա - քաղաքական համագործակցությունը կապի Արևմուտքի հետ ու մտնի ՆԱՏՈ: Իսկ էդ նշանակումա, որ Ադրբեջանում կհաստատվեն Նատոյական բազաները: Հայաստանի կողմից Լեռնային Արցախի հարցում անզիջում դիրքորոշման օրինաչափ հետևանքը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին կատարվող մատակարարումներն են:

Թե ըսենց շարունակեց հայկական կողմը, Լեռնային Արցախի կորուստը տեղի կունենա լրացուցիչ կեղծ ռազմական գործողությունների վերսկսկմամբ ու նույնքան էլ կեղծ պարտությամբ: Ասում եմ կեղծ, քանի որ հայկական կողմը այլընտրանք չունի ու իրավիճակի շտկման միակ միջոցը ռազմական դիտավորյալ պարտություննա: Էս վիճակի մեղավորը ինչ խոսք, կլնի բացառապես հայկական կողմը՝ հայկական իշխանությունները, որոնք արդեն շուրջ էրկու տասնամյակից ավել պրոպագանդայի ամբողջ կոկորդով գոռացել են, թե ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐՆԱ: Մերնա, բայց մենակ մեր պատմական հիշողությունով պայմանավորված ու՝ էսօրվա երազանքներում:

՝՝ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐՆԱ՝՝ արտահայտությանը հնարավոր կլներ հավատալ ու իսկականից մերը կլներ, եթե չլիներ Կովկասյան տարածաշրջանում ԱՐԵՎՄՈՒՏՔ -ՌՈՒՍԱՍՏԱՆ աշխարհաքաղաքական բախման փաստը:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
    
     08.08.2017

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4487 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ