Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՔԾ-ՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ՉՈՐՍ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ

erevannews
Հեղինակ`
erevannews
00:46, կիրակի, 06 օգոստոսի, 2017 թ.
ՀՔԾ-ՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ՉՈՐՍ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ
     Անի Հովհանիսյանը ՎՏԲ Հայաստան բանկից շորթում կատարելու դրվագով արդարացվեց։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Արշակ Վարդանյանը վճռով անթույլատրելի ճանաչեց այս դրվագով նախաքնությնան մարմնի հավաքած և մեղադրանքի հիմքում դրված գրեթե բոլոր ապացույցները։Դրանք են՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գրությամբ 2016թ. հուլիսի 12-ին քրեաական վարույթն իրականացնող մարմնին տրամադրված՝ բանկի գովազդի և հասարակության հետ կապերի բաժնի գլխավոր մարկետոլոգ Արմինե Մնացականյանի և որպես «Analitik.am» լրատվական կայքի մարկետինգի ղեկավար Ինգա ներկայացած անձի միջև 2016թ. մարտի 15-ին 010-525308 հեռախոսահամարով կայացած հեռախոսազրույցի ձայնագրության լազերային կրիչը, այն զննելու մասին արձանագրությունը, տուժող Տ.Ուրիխանյանի կողմից 2016թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն ներկայացրած՝ նրա և Լալի Սվիմոնիայի զրույցի ձայնագրությունը պարունակող լազերային սկավառակը և այն զննելու մասին արձանագրությունը, 2016թ. մայիսի 2-ին Տիգրան Ուրիխանյանի կողմից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ներկայացրած՝ իր և Անի Հովհաննիսյանի հանդիպման ձայնագրությունը, Սարգիս Հարությունյանի և Անի Հովհաննիսյանի հանդիպման տեսաձայնագրությունը և դրանք բովանդակող լազերային սկավառակների զննման մասին արձանագրությունը, (…) 2016թ. մայիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված «PRINCO BUDGET» տեսակի, «SD-R» ձևաչափի լազերային սկավառակի վրա առկա ձայնագրությունը զննելու մասին արձանագրությունը, տվյալ լազերային սկավառակի վրա առկա տեսաձայնագրային փարձաքննության 2016թ. նոյեմբերի 3-ի թիվ 35451606 եզրակացությունը:
     ՀՀ քրեարական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածը հստակ, հայերեն լեզվով սահմանում է այն հանգամանքները, որոնց ազդեցության տակ ապացույցները դառնում են անթույլատրելի:
     Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման անթույլատրելիությունը՝ դա Սահմանադրական ուղիղ գործող նորմ է և վերաբերվում է և նախաքննության մարմնին և դատարանին։
     Այս գործով կայացված վճռով անթույլատրելի ճանաչելով «
     ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության դրվագով գրեթե բոլոր ապացույցները դատարանը նաև հաստատված է համարել նախաքննության մարմնի թույլտված դատավարական և ՀՀ Սահմանադրության նորմերի խախտումները։ Այսինքն փաստացի արձանագրել է, որ քննիչները մեղանչել են արդարության դեմ։
     ՀՀ Նախագահը արդարության դեմ մեղանչողներին իր ԱԺ ուղերձում կոչեց հայրենիքի վաղվա օրվա դավաճաններ։
     Գլխավոր դատախազը նախագահի ուղերձից հետո հայտարարեց, որ եթե արդարացման դատական ակտի հիմքում կդրվեն դատավարական և ՀՀ Սահմանադրության նորմերի խախտումները, ապա պատասխանատվության կենթարկվեն քննիչները։
     Սույն գործը քննել է քննչական խումբը, ամենօրյա հսկողությունը իրականացրել է ՀՀ ՀՔԾ կոռուպցիոն կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետը, վերջնական որոշումը կայացրել է ՀՔԾ պետը ։
     Կայացված դատական ակտից ակնհայտ է, որ վերը նշված պաշտոնական անձիք կամ կատարյալ անգրագետներ են կամ հայրենիքի վաղվա օրվա դավաճաններ։
     Նրանք են՝
     ՀՀ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյան
     ՀՀ ՀՔԾ կոռուպցիոն կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ ՝ Կարեն Կարապետյան
     Քննիչ ՝ Աշոտ Ժամկոչյան
     Ավագ քննիչ՝ Ալիկ Ստեփանյան
     Մեր համոզմամբ վերը նշված պաշտոնյաները անգրագետ չեն, այլ միտումնավոր շահադիտական նպատակներով և խմբակային շահով առաջնորդվող, արդարության դեմ մեղանչած ՝ Հայրենիքի վաղվա օրվա դավաճաններ։
     Մնում է միայն Գլխավոր Դատախազը հավատրիմ լինի իր խոսքին, պատժի վերը նշված անձանց և արձանագրի մեր հետ միասին, որ վերը նշված
     անձիք՝
     Հայրենիքի վաղվա օրվա դեմ մեղանչած դավաճաններ են։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9850 | 0 | 0
Facebook