Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Տղամարդիկ, ովքեր ուշ են սկսում ***** դիտել, փլեյբոյ են դառնում

Эндрю Арутюн
19:22, շաբաթ, 05 օգոստոսի, 2017 թ.
Տղամարդիկ, ովքեր ուշ են սկսում ***** դիտել, փլեյբոյ են դառնում

Նեբրասկայի համալսարանի գիտնականները պարզել են, թե *****ն ինչ ազդեցություն կարող է ունենալ այն տղամարդկանց զարգացման վրա, որոնք դեռահասության տարիքից սկսում են մեծահասակների համար նախատեսված ֆիլմեր դիտել։ Նրանք պարզել են, որ տղամարդիկ, որոնք դեռահասության տարիքից են ***** դիտում, մեծ է հավանականությունը, որ ապագայում փլեյբոյ կդառնան։ Սակայն նրանք, ովքեր ավելի վաղ տարիքից են սկսում նման ֆիլմեր դիտել, ամենայն հավանականությամբ, սեքսիստ են դառնում եւ քամահրանքով են վերաբերվում կանանց։ Իրենց եզրակացությունները գիտնականները ներկայացրել են Հոգեբանների ամերիկյան ասոցացիայի 125-րդ համաժողովի ընթացքում։

«Մենք ցանկանում էինք ուսումնասիրել, թե առաջին անգամ *****գրաֆիա դիտելու տարիքն ինչպես է ազդում երկու հիմնական վարքագծային կարծրատիպերի նկատմամբ նրանց հակումների վրա։ Պարզվել է, որ որքան վաղ է պատանին սկսում ***** դիտել, այդքան հաճախ է մաչո դառնում եւ, հակառակը, որքան ուշ է սկսում ***** դիտել, այդքան հաճախ է փլեյբոյ դառնում», - պատմել է Նեբրասկայի համալսարանից Ալիսա Բիշմանը։

Գիտնականները հետազոտել են 17-54 տարեկան 330 տղամարդու։ Նրանց 85 տոկոսը սպիտակամորթ է եղել, 93 տոկոսը՝ հետերոսեքսուալ։ Նրանց հարցրել են, թե ո՞ր տարիքից են առաջին անգամ ***** դիտել, դա եղել է գիտակցված, պատահական, թե՞ հարկադրված։ Իսկ հետո նրանք պատասխանել են 46 հարցի՝ տղամարդկային վարքագծի նորմերի բացահայտման համար։

Տղամարդկանց մեծ մասը նշել է, որ *****գրաֆիայի հետ ծանոթանալու առաջին փորձը եղել է պատահական (43.5%), գիտակցաբար այն սկսել է դիտել 33.4%-ը, հարկադրված՝ 17.2%-ը։

Հետաքրքիր է բացահայտումը, որ *****յի առաջին դիտման տարիքն ազդել է տղամարդկանց վարքագծի վրա. որքան վաղ տարիքից են նրանք ծանոթացել *****գրաֆիային, այդքան հաճախ են մաչո դարձել։ Իսկ ուշ տարիքում ***** դիտած տղամարդիկ դարձել են սիրառատ, բայց թեթեւամիտ փլեյբոյներ։

Երկու եզրահանգումներն էլ անսպասելի են եղել գիտնականների համար, քանի որ նրանք ակնկալում էին, որ վաղ տարիքում ***** դիտելն ուժեղացնում է երկու միտումներն էլ։

Այս կապը, ըստ գիտնականների, կարող են հաշվի առնել սոցիալական մարմիններն ու իշխանությունները, երբ միջոցառումներ են մշակում հասարակության մեջ սեռական բռնության մակարդակը նվազեցնելու համար։ Բացի այդ՝ այս հայտնագործությունը կարող է օգտակար լինել սեքսոլոգների եւ հոգեթերապեւտների համար, որպեսզի նրանք կարողանան հիվանդներին օգնել ազատվել անձնական կամ ընտանեկան խնդիրներից։


    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4946 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ