Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԻՆՉՈւ ՊԵՏՔ Է ՀՀ ԲՅՈՒՋԵՆ ՎՃԱՐԻ ՀՔԾ ՊԵՏ ՎԱՀՐԱՄ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

erevannews
Հեղինակ`
erevannews
23:19, ուրբաթ, 04 օգոստոսի, 2017 թ.
ԻՆՉՈւ ՊԵՏՔ Է ՀՀ ԲՅՈՒՋԵՆ ՎՃԱՐԻ ՀՔԾ ՊԵՏ ՎԱՀՐԱՄ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
     Օրերս հրապարակվեց Անի Հովհանիսյանի գործով դատավճիռը։ Անի Հովհաննիսյանը իրեն առաջադրված §ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ից գումար շորթելու դրվագով արդարացվեց։ Դատարանը արդարացման հիմքում դրեց այն հանգամանքը, որ այս դրվագով մեղադրանքի հիմքում դրված բոլոր ապացույցները անթույլատրելի են։
     Փաստորեն դատարանը իր արդարացման ակտով արձանագրել է, որ ՀՀ-ում օբյեկտիվ և բազմակողմանի քննության էտալոն համարվող, այս գործը քննած ՀՔԾ քննիչները՝ իրենց գիտնական պետի հետ միասին չեն տիրապետում տարրական իրավաբանական գիտելիքների, չեն կարողանում տարբերակել թույլատրելի ապացույցը անթույլատրելիից։
     Անգրագիտության մակարդակը այն աստիճան է հասել այս քննչական խմբում, որ անհայտ աղբյուրից ձեռք բերված ապօրինի ձայնագրությունը քննիչներ՝ Աշոտ Ժամկոչյանը և Ալիկ Ստեփանյանը՝ իրենց գիտնական պետ Վահրամ Շահինյանի բարձր հովանու ներքո և նրա թողտվությամբ, ճանաչել են որպես ապացույց և դրել ծանր հանցագործության մեղադրանքի հիմքում և գործն ուղարկել դատարան։
     Ավելորդ է նշել, որ այսօր ՀՀ- ում չես գտնի գեթ մեկ «Ճ» կարգի իրավաբան, կամ գոնե մեկ տնային տնտեսուհի, որը չիմանա, որ առանց դատարանի թույլտվության կատարված ձայնագրառումը ապացույց հանդիսանալ չի կարող։
     Մենք իհարկե հեռու ենք այն մտքից, որ Ալիկ Ստեփանյանը, Աշոտ Ժամկաչյանը և ՀՔԾ պետ «գիտնական» Շահինյանը հանցագործներ են, այդ ամենը արել են միտումնավոր, որպեսզի կարողանան ապօրինի ՝ վեց ամսից ավելի ժամկետով պահեն Անիին կալանքի տակ, քանի որ եթե չլիներ այս անթույլատրելի ապացույցներով սարքված մեղադրանքը, ապա միայն Ուլիխանյանի ՝ միջին ծանրության հանցագործության դրվագով Անիին վեց ամսից ավել կալանքի տակ պահել չէին կարող։
     Փաստացի դատավճռով արձանագրվել է, որ Անին ծանր հանցագործության մեջ մեղադրվել է ապօրինի և վեց ամսից ավել ժամկետով նրան նախնական կալանքի տակ պահելը եղել է ապօրինի։
     Միանշանակ է, որ Անին հասնելու է մինչև Եվրոդատարան և հաղթելու է։ Այդ ժամանակ առաջանալու է փոխհատուցման խնդիր, որը պետք է վճարվի ՀՀ Բյուջեից։
     Ստացվում է, որ Վահրամ Շահինյանի, քննիչներ Ալիկ Ստեփանյանի և Աշոտ Ժամկոչյանի անգրագիտության հետևանքով տուժում է ՀՀ քաղաքացին, ՀՀ Բյուջեն և ՀՀ հեղինակությունը միջազգային ատյանում։
     Գտնում ենք, որ ժամանակն է, որ վերը թվարկված երեք պաշտոնյան ուղարկվեն թոշակի, դառնան տնային տնտեսներ և արդեն տանը՝ խոհանոցում փորձեն եփել հերթական իրավաբանական բորշը, իսկ ապուրի մեջ համեմունքներ գցելուց չմոռանալ, որ անթույլատրելի ապացույցների օգտագործման սահմանադրական արգելքը վերաբերվում է նաև նախաքննության մարմնին, մեր դեպքում վերը նշված անգրագետ երեք տնային տնտեսներին։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7152 | 0 | 0
Facebook