Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Տարբեր մարդիկ այս նույն երևույթները կարող են մեկնաբանել տարբեր ձևով, իսկ ոմանք այդ երևույթները չեն էլ նկատում։

21:50, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
Տարբեր մարդիկ այս նույն երևույթները կարող են մեկնաբանել տարբեր ձևով, իսկ ոմանք այդ երևույթները չեն էլ նկատում։

ՀԱՐՑԵՐ

1.Ասում են, որ բնության դասերից սովորում են։ Ինչպիսի՞ օրինակ կարող եք բերել։
    
    
    

Բնության մեջ կատարվող ամեն մի երևույթ դաս է մեզ համար, եթե մենք ուշադրություն դարձնենք դրանց վրա։ Ահա մի օրինակ, որտեղ մենք կարող ենք սովորել բնությունից։ Առավոտյան, սովորականի նման քայլում էի իմ ամենօրյա ճանապարհով։ Քայլելիս ես շատ ուշադիր եմ, քանի որ ընկնելու հակում ունեմ, ուրեմն՝բարձրանում էի լեռն ի վեր՝ ուշադրությունս գետնին հառած։ Ծնկներիս ցավի պատճառով ձեռնափայտ էի գործածում։ Հանկարծ գետնին մի շականակագույն միջատ տեսա, որը մեջքի վրա ընկած տանջվում էր՝ աշխատելով շրջվել ՝ շարունակելու համար իր ճանապարհը։ Զգալով նրա ցավը, տառապանքն ու նպատակը՝ ձեռնափայտով զգուշորեն շրջեցի նրան։ Կարծես, մի վայրկյան ինքն իրեն հավաքելով՝ նա խոնարհաբար շարունակեց ճանապարհը։ Դա իր անկեղծ շնորհակալությունն էր ինձ։ «Ի՜նչ լավ կլիներ, - մտածեցի ես, - որ մարդիկ միմյանց հանդեպ հոգատար լինեին, օգնեին իրար, երբ դրա անհրաժեշտությունը լիներ» ։ «Ճշմարտության նախադուռ» (էջ 39) ։


    

2. Տիկի՜ն Նորա, արդյո՞ք բնության այդ օրենքները նույնն են ԱՄՆ-ում և Հայաստանում:
    
    

Կարծում եմ, աշխարհի շուրջ, բնության մեջ կատարվող դեպքերը նույնն են, սակայն բնության հասկացողությունը անհատական հասկացողություն է։ Նա, ով կապված է բնությանը և գիտի զննել և լսել այն ուշադրությամբ, նա հասկանում ու գնահատում է բնությունը։

«Փորձեք տեսնել անձրևից հետո արևի ջերմությունից ծլարձակվող հատիկի պայթյունը։ Բնության մեջ այդ գեղեցիկ երևույթը ուրախությամբ սեր և ծնունդ է ավետում։ Կամ փորձեք լսել քամու սվսվոցն ու արևի շողերից փայլով տերևների երգը։ Սրանք սեր և լուսավորություն են խորհրդանշում։ Եվ վերջապես, անտառում քայլելիս ձեր ոտքերի տակ զգացեք իրար մոտ աճած ծառերի խոր գցած արմատների սերն ու կապը միմյանց հետ։ Արդյոք սա ևս չի՞ խոսում սիրո ու կյանքի հավերժության մասին։ Տարբեր մարդիկ այս նույն երևույթները կարող են մեկնաբանել տարբեր ձևով, իսկ ոմանք այդ երևույթները չեն էլ նկատում։


    

3 .Մի պահ պատկերացրեք, որ ժամանակի անիվը հետ ենք պտտել և դուք հայտնվել եք այն շրջանում, երբ մասնագիտություն էիք ընտրում. կփոխեի՞ք ինչ-որ բան:
    
    

Կյանքի առաջադիմությունը մարդուց պահանջում է կյանքի հետ զարգանալ ու աճել։ Եթե 50-ից 60-ական թվականներին երիտասարդները ստանում էին բարձրագույն կրթություն և ձեռք բերում մասնագիտություն, ԲՈՒՀ-ը ավարտելուց հետո աշխատում էին այդ մասնագիտությամբ մինչև թոշակի գնալը։ Այսօր, երիտասարդները ազատ են իրենց մասնագիտության ընտրության հարցում և սովորելու ընթացքում ունեն այն փոխելու հնարավորություն։ Այսօր ես հետևում եմ այդ օրինակին։ Լինելով մանկավարժ, խորհրդատու և հոգեբան, նաև 5 գրքերի հեղինակ եմ, որոնցից վերջին երեքը Շուշանաիկ Նալբանդյանի համահեղինակությամբ։


    

4. ԱՄՆ-ում աշխատել եք տարբեր ազգերի երեխաների հետ, ինչ-որ հետաքրքիր միջադեպ կհիշե՞ք կամ որևէ պատմություն, որը տպավորվել է Ձեր մեջ:

Իմ ու իմ ուսանողների հարաբերությունները հիմնված են եղել փոխադարձ հասկացողության ու հարգանքի վրա։ Լսել եմ նրանց կյանքի պատմությունները։ Հատկապես սկզբնական շրջանում, ես շատ լավ էի հասկանում նրանց կյանքի դժվարությունները, քանի որ ես ինքս էլ համարյա նույն դժվարությունների միջով էի անցնում։ Ի տարբերություն նրանց, ես գիտեի լեզուն և արդեն մտել էի կյանքի հունի մեջ։


    

6.Անդրադառնանք Ձեր գրական ժառանգությանը: Ի՞նչը կամ ո՞վ առիթ հանդիսացավ, որ սկսեք ստեղծագործել:
    
    

Մանկությունից ապրել եմ նպատակասլաց կյանքով։ Դեռ մանկությունից իմ նպատակն էր օգնել ընկերներիս իրենց դասերը պատրաստելու գործում, իսկ ավելի հասուն տարիքում օգնել նաև խորհուրդներ տալով նրանց։ Վստահել եմ ներքին ձայնիս։ Այն երբե՛ք չի խաբում։ Սերը դեպի ուսումը, երեխաները, մարդիկ և նրանց օգնելու ցանկությունը, ինձ՝ գերզգայուն անձիս համար եղան իմ կյանքի ուղեկիցները մինչև այսօր։ «Ճշմարտության նախադուռ» ։ (էջ 90)

Քանի որ ճակատագիրը օգնեց ինձ հանդիպելու Շուշանիկին, ում նպատակը նույնպես մարդկությանը օգնելն էր, այսօր այդ անում ենք միասին։


    

7.Այս պահին ընթերցողի սեղանին են դրված «Իմ սրտի մեղեդին» , «Հայրենիքիս մեղեդին» , «Սեր և Խաղաղություն աշխարհին» , «Ճշմարտության նախադուռ» գրքերը: Ի՞նչ ընդհանուր գիծ կա այդ բոլոր գրքերի մեջ։
    
    

Շատ գեղեցիկ հարց է։ «Այստեղ դու կտեսնես մարդուն։ Դրանում է մեր գրքերի ուժը» ։ Օգտագործել եմ Մարիուս Վալերիուս Մարցիալիս հռոմեացի բանաստեղծի խոսքը, մ.թ.I դար։


    

8.Ապագայում նախատեսու՞մ եք նոր գրքի հրատարակում:
    
    

Այո, իհարկե։ Իմ առաջին գիրքը, որը կրում է «Իմ սրտի մեղեդին» անունը, տպագրված է ԱՄՆ-ում, ամգլերեն լեզվով։ Այն կոչվում է՝ "The Song Of My Heart." Իմ նպատակն է ընտրել ամենակարևոր թեմաները մեր բոլոր գրքերից և ընդհանրացնելով կազմել մի գիրք անգլերենով։


    

9.Ո՞վ է Ձեզ համար գրքերի համահեղինակ Շուշանիկ Նալբանդյանը:
    
    

Շուշանիկը իմ հոգևոր քույրն է, որին առաջին անգամ հանդիպել եմ 2015 թվականի ամռանը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում։ Մենք երկու հայուհիներ ենք, որ ապրում ենք Երկիր մոլորակի տարբեր անկյուններում։ Շուշանիկն ապրում է Հայաստանում, իսկ ես՝ ԱՄՆ-ում։ Մեր մարդասիրությունը, բարությունն ու միմյանց նկատմամբ ունեցած սերը մեզ կապել է իրար։ Այսօր մեր նպատակը նույնն է՝ օգնել մարդկանց մարդկային հարաբերություններում և սեր ու խաղաղություն տարածել աշխարհում։


    
    

ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

1.Ֆիլմ, որը պետք է պարտադիր նայել:
    
    

Ունեմ կինոնկարների լայն ցանկ, որոնցից որոշեցի ընտրել հետևյալները։

"The Awful Truth" (1937) Cast: Irene Donne, Cary Grant «Անհավատալի իրականություն»

"The Philadelphia Story" (1940) Cast: Cary Grant, Katharine Hepburn «Ֆիլադելֆիայի պատմություն» ։

"The Best Years of Our Lives" (1946) Cast: Fredric March, Myrna Loy «Մեր կյանքի ամենալավ օրերը» ։

2.Գիրք, որը պարտադիր պետք է կարդալ:
    
    

Մարկ Նեպոյի գրքերը, հատկապես՝ «Կա յոթ հազար լսելու ձևեր» գիրքը։

Գիրքը խոսում է այն մասին, որ բնության մեջ կան յոթ հազար հաղորդակցման տեսակներ, որոնցից և առաջացել են յոթ հազար լսելու ձևերը։ Յուրաքանչյուր ձայն մեզ մի բան է ասում, եթե մենք ուշադիր լսենք այն։

3.Ի՞նչ է Ձեզ համար հավատքը:
    
    

Իմ կարծիքով, մարդը պիտի վերաբերվի մարդկայնորեն իր նմանների հանդեպ։ Անում եմ այն ինչին հավատում եմ։ Իմ յուրաքանչյուր արարքը համընկնում է իմ ասածին։ Դեռ մանկությունից սիրում եմ օգնել մարդկությանը։ Այսօր «Հայրենիքիս մեղեդին», «Սեր և խաղաղություն աշխարհին» և «Ճշմարտության նախադուռ» գրքերը համահեղինակությամբ Շուշանիկ Նալբանդյանի, խոսում են այդ մասին։

4.Բնութագրեք Ձեզ մեկ բառով:

LOVE, ՍԵՐ։ Այս անունը վաստակել եմ որպես մանկավարժ, խորհրդատու և հոգեբան և հպարտությամբ կրում եմ այն։
    
     Նյութի հեղինակ Մարինե Եգորյան (Մարի Եգոր)

Աղբյուրը` arxablog.blogspot.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3334 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ