Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մահը դրեցին նժարի վրա

20:30, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
Մահը դրեցին նժարի վրա
     Մահը դրեցին նժարի վրա
     Եվ կյանքը դարձյալ թեթև էր կշռում,
     Հին արևելքից մի նոր ավարա
     Նախորդի թողած հետքերն էր փշրում։
     Երկոտանի էր մարդը արարված․
     Սակայն սողունի հակումներ ուներ,
     Թույլ տալու նման սերն էր արգելված
     Եվ ով կայտառ էր, գիշերն էր քնել։
     Ծովը փոթորկոտ հորձանք էր տալիս,
     Ինչ պատմություն էր արյունով գրվում,
     Պատերազմից ետք մայրերն են լալիս,
     Հայրերի գլխին երկինքն էր փլվում։
     Դե կաց, հողեղեն, մի հազար տարի
     Նոր մարդ չեն ծեփել չորացած կավից,
     Քեզանից առաջ ծնունդն էր չարի,
     Նա էլ է հոգնել հանգունակ դավից։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6461 | 0 | 0
Facebook