Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ՍՈՆԱ ՎԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
18:30, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
ՍՈՆԱ ՎԱՆ
    
Դուետ թռչնի հետ
    
     Լա՛վ…
     թռչնիս վերցնեմ
     ու… գալիս եմ
     սպասի՛ր… ինչ կա որ…
     Հայրը դու չե՞ս
    
     հենց այդտեղ էլ կացի՛ր
     աստիճանի վերջում
     մեկ-երկու գործ ունեմ
     … ճանապարհին
    
     կգա՛մ… հարցը այդ չէ
     իհա՜րկե… Տեր
     բայց ոչ առաջվա պես
     երկու-երկու
     արա՛գ
     սանդուղքներով
     այլ այս անգամ դանդա՜ղ
     ու շնչարգել մի քիչ
     մինչև իսկ տեղ-տեղ
     հապաղելով
     (Սիրտս կոտրվել է արդեն հազար
     անգամ… վստահում եմ միայն
     դեղահաբին… որ քանդում է քա՛րը
     երակներիս պատից
     … միշտ մի մեռած բան կա
     զգում եմ… արյանս մեջ)
    
     իսկ դու երես մի առ
     կանաչ-դեղին թռչուն
     փետուրդ ի՞նչ անեմ
     ինձ հենարան է պետք
     նստիր ուսիս` գնանք
     ծըլ-վը՜լ (զուռնա՛)
     տեսնես ի՞նչ կլինի
     եթե շրջվեմ հիմա
    
     հասա՞նք…
     սա՞ է արդյոք
     անհույս…
     անձև…
     պարապ…
     լույսը անճաշակ ու անչափ
     սա՞ է տունդ… խեղճ հայր
     քոռանամ ես
    
     բայց ծի՛տ… ինչո՞ւ ծըլ-վըլ
     միշտ եմ ուզել պարզել
     ինչո՞ւ կոնկրետ ծըլ-վըլ
     այլ ոչ ուրիշ մի բան (ձայն, երգ)
     ասենք՝ ալելույա
     այս վայրկյանից սկսյալ
    
     այո՛ սա է որ կա
     զուտ կուրացնող լույսն այն
     քեզ չեմ տեսնում… գիտե՞ս
     իմ դրախտի թռչնակ
     տուր փետուրդ
     ների՛ր
     տուր որ փրկվեմ մի կերպ
     կամ որտե՞ղ ես
     նետի՛ր
     լայն գլխարկիս վրա
    
     երգի՛ր… անպատկառ ծիտ
     թեկուզ ծըլ-վըլ
     ինձ խլացնում է մեծ
     լռությունն այս տարտամ
     ձայնոտ մի բան արա
     երգի՛ր ինձ հետ
     մի՞թե մի պահ այստեղ
     □բավական է□ դառնում
     անգամ
     ալելույան
    
     իսկ դո՛ւ Տեր իմ անշարժ
     գտիր մատս մի կերպ
     (այո՛… հենց դո՛ւ գտիր… ես չեմ տեսնում ասի)
    
     գտի՛ր…
     շարժիր ճշգրիտ անափ ափիդ միջով
    
     ինչպես մի կույր գնչո՛ւ պատահական
     ես ուզում եմ դիտել
     զգալ
     ճանապարհդ

    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1739 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ