Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ՍՈՆԱ ՎԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
18:29, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
ՍՈՆԱ ՎԱՆ
    
Պե՞տք էր
    
     երբ տեսա
     որ հյուլեները (ևս)
     անհասկանալի
     տրամաբանությամբ
     և՛ս ձգվում են
     դեպի
     ոչինչը
    
     իմացա նաև
     որ հայտնվել եմ
     բաց տիեզերքում
     (Արարչի տանը)
    
     ինչո՞վ է տեսնես վերջանալու այս
     հին պատմությունը` մտածեցի
    
     և հանկարծ՝ դու
     ու այդ պահին էր
     որ ծնվեց հույսը
    
     ինչպես Եվան
     խնձորն ուտելուց
     անմիջապես հետո
    
     ե՛ս էլ սկսեցի ամաչել
     մի քիչ
     ու փորձում էի
     ու չէր հաջողվում
     մի կերպ
     վար բերել
     կապո՜ւյտ փեշերս
     պարող
     մինչդեռ ընթացքում
     ծնկներս իրարից
     հեռանում էին
     ու ինչ-որ բան էր
     ծնվում
     ինձանից
    
     ինչ-որ մի լա՜վ բան
    
     իմ մեջ խուճապ կար
     հավատ կար
     ու խինդ
     բայց չգիտեի
     թե որը
     որի
     հետևանքով է
    
     ճիշտ տեղում էի
     ճիշտ ժամանակին
     և կարող էի լինել
     ամեն բան՝
    
     լինել մեծ
     անվերջ
     ու
     ամենուրեք
    
     սակայն Կոմիտաս հնչեց
     վերևից մի տեղից
     ու
     կարոտեցի հողը`
     մահվան չափ
     և
     վերադարձա
    
     հ. գ.
     Սակայն
     ինձ պե՞տք էր
     հասնել տիեզերք
     պարզ ընտրությունն այս
     ճշտելու համար
    
     թե՞… պե՛տք էր այո՛…

    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1821 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ