Հեղինակ Ազատ Մալխասյան
Ինչ որ մեկը
Մարել է ՝ վերջացել է քո մեջ այն
Ինչն իմ մեջ դու ես արարել
Ինչ որ մեկը խոշտանգել է
ինչ որ մեկը ավերել է այն
Սիրտս դողում է անգամ հիշելուց
Որ մի ժամանակ կողքիս ես եղել
Ժամանակն ասես մեջս կանգն է
Կանգնել է այնտեղ ուր քեզ եմ թողել
Չի բացառվում որ էլ իմ կյանքում
Չտեսնեմ այն ինչ շոյել եմ թաքուն
Չզգամ այն ինչ տեսել եմ արթուն
Չլսեմ այն ինչ լսել եմ մթում
Սառել ՝ անէացել է քո մեջ այն
Ինչն իմ մեջ դու ես ջերմացրել.
Ինչ որ մեկը մոխրացրել է
Ինչ որ մեկը թալանել է այն
Ազատ Մալխասյան
ՙՙԻնչ որ մեկը ՛՛ ժողովածու