Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ

Ռազմիկ
Հեղինակ`
Ռազմիկ
18:54, ուրբաթ, 15 մարտի, 2013 թ.
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ

Սանվելը գրավ դրեց կնոջ ունեցած վերջին ոսկեղենը։ Ուզում էր վարունգ ցանել, վասահ էր որ կկարողանա փակել գրավը։ Գյուղում միակ մարդը Սանվելն էր ով օտար երկրում ապրելու մասին լսել չեր ուզում։ Կինը ուսուցչուհի էր, ունեին երկու աղջիկ որոնք դեռ դպրոցական էին։ Մեծը՝ Անին ոսկե մեդալի թեկնածու էր։ Ոսկու գրավի դիմաց գումարը ստանալուց հետո Սանվելը վարունգի սերմ գնեց և վերադարձավ գյուղ։

Առավոտյան ժամը վեցին ամուսինները վեր կացան, սուրճ խմեցին.

-Բա՞ որ կարկուտ գա, վախում եմ գիտես, -Տարակուսեց Թամարը։

-Մի վախի, Աստված մեծ ա, եթե գա էլ աշխատավարձովդ տոկոսները կփակենք մինչև խոզերը ծախենք ոսկին հանենք։

-Բա՞ որ էս տարի երեխան ընդունվեց համալսարան, ես մտածում եմ խոզերը ծախենք գոնե երեխի ուսման վարձը տանք։

-Մի մտածի, մեր աղջիկը իր ուժերով անվճար համակարգում կսովորի։

-Նենց ես խոսում, ոնց որ նախարար լինես։

-Շատ քիչ դեպքերում են նախարարների երեխաները իրենց ուժերով բարձրագույն ընդունվում, -Ծիծաղեց Սանվելը։

Անասուններին դաշտ ճանապարհելուց հետո, Թամարը արթնացրեց աղջիկներին։ Մինչև աղջիկները սուրճը խմեցին նա դաշտի հացը տեղավորեց ուսապարկի մեջ, հետո սառնարանից հանեց երեք շիշ սառը ջուր, դրեց ուսապարկի մեջ և փակեց բերանը։

Սանվելը և Թամարը բացում էին հողը, աղջիկները՝ սերմը գցում էին հողի մեջ, որից հետո ամուսինները հողով ծածկում էին սերմը։ Բաժանվել էին էին զույգերի, յուրաքանչյուր զույգ մեկ մարգով գնում գալիս էր, որպեզի չխանգարեին միմյանց, և գործն արագ լիներ։ Ցերեկը սաստիկ շոգ էր։ Աշխատելն անհնար էր, հոգնել էին, հատկապես երեխաները որոնք արևից վառվել և կարմրել էին։ Ծառի տակ նստեցին, հաց կերան, Թամարը վեր կացավ մի քանի չոր ցախ հավաեց, վառեց և վրան սուրճ պատրաստեց։ Սուրճ խմելուց հետո պառկեցին խոտի վրա։

-Քոռանամ ես, երեխեքս հոգնել են, -Նայելով աղջիկներին ասաց Թամարը։

-Ոչինչ էս մի օրն ա, եթե լավ լինի ոսկեղենը կհանենք մեզ էլ ահագին եկամուտ կմնա, -Ասաց Սանվելը, ով պառկաց խոտին ծխում էր։

Երեկոյան ուշ վերջացրեցին։ Աղջիկները չէին կարողանում աշխատել և վերջին երկու մարգը ամուսինները ցանեցին։ Ճանապարհին քայլում էին դանդաղ, գրեթե ողջ օրը կռացած էին եղել, և քայլելուց թվում էր թե մեջքացավ ունեին։ Թամարը և աղջիկները շուտ-շուտ կանգնում էին, ձեռքները դնում մեջքներին մի պահ շունչ էին առնում որից հետո նոր շարունակում էին ճամփան։

Մեկ ամիս հետո հեռվից արդեն երևում էի Սանվելի վարունգի դաշտը։ Վարունգի փարթամ թփերը և մոլախոտերից մաքրված դաշտը վկայում էին ամենօրյա խնամքի և աշխատանքի մասին։

Գյուղն աշխուժացել էր։ Մոտենում էին ընտրությունները։ Քարոզարշավն սկսվել էր։ Էլի հիշել էին գյուղացուն, և դեմքով շրջվել դեպի գյուղը աշխատավորից քվե գողանալու համար։ Զարմանալի է որքան հեշտ են մարդիկ կարողանում բարի ձևանալ երբ այդ բառի հետ ոչ մի ընդհանրություն չունեին։ Ինչևիցե...

Երեկոյան Սանվելը նոր էր վերադարձել դաշտից, երբ նրանց տուն եկավ գյուղապետը.

-Բարի իրիկուն։

-Բարև, բարև Սերոբյան առաջ արի նստիր։

-Ո՞նց եք, տեսել եմ վարունգի դաշտը շատ լավ ա, կարկուտ չգա ահագին եկամուտ կունենաս, -Սերոբյանը նստեց։

-Հա տեսնենք էլի, առաջ Աստված, Թամար երկու բաժակ սուրճ դիր։

-Լսիր էս ատրի ինձ օգնիր էլի, Սանվել ջան։

-Ինչո՞վ։

-Էս անգամ մեզ ընտրիր էլի՞, -Սերոբյանը դիտավորյալ ասեց «Մեզ» մտերմիկ տոնով։

-Կներես Սերոբյան չեմ խաբի քեզ, չեմ կարող, -Թամարը սուրճը դրեց սեղանին։

-Ախր ի՞նչ էլ լինի դու էլի քո գործին ես լինելու, բոլորն էլ նույնն են, ամենինչ որոշված ա։

-Չգիտեմ իրենք ոնց, բայց բոլոր մարդիկ նույնը չեն Սերոբյան ջան, ես չեմ կարող ընտրել են մարդկան որոնց դու պաշտպանում ես, ես կնտրեմ նրան ում ուզում եմ։

Սուրճը խմեցին։ Սերոբյանին չհաջովեց համոզել Սանվելին։ Դուրս գալուց առաջ Սերոբյանը կատակի տալով ասեց որ հնարավոր է Թամարին ազատեն աշխատանքից, որին նույն կես կատակ կես լուրջ տոնով Սանվելը պատասխանեց «Ոչինչ» ։

Օրերն անցնում էին։ Վարունգը ջրել էր պետք երկու օրը մեկ արդեն։ Սանվելին ջուր չեին տալիս, մեծ դժվարությամբ և ուշացումով էր նա կարողանում ջրել իր դաշտը։ Գրեթե միշտ վիճում էին ջուր բաժանողի հետ, մեկ անգամ նույնիսկ նրանց վեճը վերածվեց բռունցքների և եթե գյուղապետը չլիներ կռիվը երկար կշարունակվեր։ Դաշտը չորանում էր, աչքի առջև մեռնում էին երբեմնի փարթամ թփերը, իսկ մի քանի քայլ այն կողմ խոխոջում էր առվակը։

Ավարտվեցին ընտրությունները։ տղաները հեռացան։ Խոստումները՝ մնացին պատերին փակցված պաստառներում։ Գյուղացին էլի իր հոգս ուցավի հետ։ Ընտրյալներից շատերը նման են արտագնա աշխատանքի մեկնող այն տղամարդկանց որոնք այդպես էլ չեն վերադառնում սեփական ընտանիք։

Դասերից հետո դպրոցի տնօրենը Թամարին իր մոտ կանչեց։ Թամարը մտավ նրա աշխատասենյակը։ Տնօրենը երկար ժամանակ լռում էր, ծխում էր ու կարծես չեր ուզում նայել Թամարի աչքերին։

-Դու ազատված ես աշխատանքից, -Իրեն ստիպելով տնօրենը արտասանեց այդ խոսքերը, -Ոչինչ չկարողացա անել։

Նա Թամարին ցույց տվեցայն բոլոր նամակները և դիմումները որ ինքը գրել էր համապատասխան մարմիններին՝ խնդրելով որ Թամարը մնա և աշխատի։ Թամարը ոչինչ չասաց, երկար ժամանակ նայում էր տնօրենին ով անզորությունից շարունակ ծխում էր անհանգիստ շարժումներ անելով։ Այդ օրը Թամարը հասկացավ, թե բանն ինչումն է որ երբեմնի հինգհարյուր տնտեսություն ունեցող գյուղից մնացել է երեսունը ընդամենը։ Նա վեր կացավ ժպիտը դեմքին, շնորհակալություն հայտնեց տնօրենին, այդ կերպ փորձելով հանգստացնել նրան։ Ճանապարհին Թամարը սկսեց մտածել մարդու անզորության և անճար լինելու մասին։ Այպես չի եղել միշտ, իսկ ինչո՞ւ և ինչպե՞ս մարդը անզոր դարձավ... Գայլերը չեն կարողանում հաղթել առյուծներին, սակայն երբեմն հաղթում են որովհետև հարձակվում են ոհմակով, իսկ առյուծների ամենից մեծ թերությունը անմիաբան լինելն է։

Հերթական վեճից և ջուր չստանալուց հետո Սանվելը դաշտ գնաց։ Այս անգամ էլ ջուր բաժանողը պատասխանեց անգիր արած բառերով. «Հերթդ կգա կտամ» ։ Մոտենալով վարունգի դաշտին Սանվելը հասկացավ որ այլեվս ուշ է որևէ բան անելը։ Վարունգի թփերը ամբողջությամբ չորացել էին, երևում էին դեղնած փոքր վարունգները։ Ջուր կա, աշխատողը՝ նույնպես, կարկուտ էլ չեր եկել... Սանվելի աչքի առջև մեռնում էր իր ստեղծած փոքրիկ բնությունը, որի հողի յուրաքանչյուր սանտիմետրը կանաչել էր սեփական քրտինքի շնորհիվ։ Թվում է աշխարը շուռ է գալիս գլխիդ երբ զգում ես որ ամենինչ անում են քեզ վռդելու համար։ Սանվելը ծխախոտ վառեց և տուն վերադարձավ։ Թամարը երկար ժամանակ լռում էր տեսնելով ամուսնու վիճակը, քիչ հետո նա իմացավ որ վարունգի դաշտն այլևս գոյություն չունի։ Բավականին ուշ նա ամուսնուն ասեց որ իրեն ազատել են աշխատանքից։ Սանվելը դա ընդունեց հանգիստ որը տարօրինակ էր Թամարի համար։ Բոլորը լուռ էին, ամեն մեկն իր խոհերի հետ, ոչ ոք չգիտեր ինչ ասեր և ինչպես ասեր։ Բազմոցին նստած ագահաբար ծխախոտի ծուխը կուլ տալուց հետո, Սանվելը կյանքում առաջին անգամ մտածեց հեռանալու մասին...


    
    
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5991 | 0 | 0
Facebook