Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՔՈ ՀԵՏՔԵՐՈՎ

15:13, ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2017 թ.
ՔՈ ՀԵՏՔԵՐՈՎ
    
    
    

Վաղ առավոտ էր և քաղաքը նոր նոր էր արթնացնում քնից: Դուրս եկա մի փոքր զբոսնելու: Սիրում եմ պողոտան առավոտյան ժամերին, երբ շուրջս տիրող լռության մեջ լսելի են դառնում անգամ իմ քայլերը: Առավոտյան այստեղ միշտ լուռ է և հանգիստ:


     Կհարցնեք, թե ինչ եմ անում այստեղ?: Դանդաղ քայլում եմ պողոտայով և քայլերս ինձ ուղղակի տանում են պողոտայի մի ծայրից մյուսը, վերեվ` հետո նորից ներքև՝ կարծես փորձում եմ հավաքել կարոտիս մասնիկները, որ միշտ հիշեցնում են քեզ: Երբ այստեղ եմ, հայացքս ամբոխի մեջ միշտ քեզ է փնտրում, և ինձ միշտ թվում է, որ նորից տեսնելու եմ քեզ: Աչքերս մի պահ փակում եմ և մի քանի վայրկանով նորից վերադառնում եմ անցյալ, տեսնում եմ թե ինչպես ես քո հպարտ կեցվածքով բարձրանում ավտոկայանատեղու աստիճաններով և, ինչպես միշտ, շտապելով, արագ-արագ քայլերով մոտենում ինձ:


     Երբ կարոտն անտանելի է դառնում, քայլերս միշտ բերում են ինձ այստեղ: Եվ դու էլ կարծես միշտ սպասում ես ինձ, հեռվից նայում ես ինձ, ժպտում և նորից հեռանում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3802 | 0 | 0
Facebook