Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դբա լավը

19:49, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
Դբա լավը
    
     Ճամբարը սովորական դպրոց է` անսովոր առարկաներով ու անսովոր պայմաններում: Ճամբարների տեսակները շատ են, բայց իրականում դրա իմաստը ոչ ֆորմալ պայմաններում մարդկային շփումների ու նոր գիտելիքների համադրությունն է: Իսկ եթե ճամբարը լինում է վրանային պայմաններում, երբ դու քնում ես փոքրիկ վրանների տակ` տաք քնապարկերով նոր ու հաճելի դեմքերի հետ, դու դառնում ես
     դիմացկուն շատ-շատերից: Ճամբարն իրականում ավելի լավն է դառնում այն ժամանակ, երբ կազմակերպիչները չեն ունենում չոր պաշտոնական դիրք, այլ դու զգում ես, որ նրանցից անմիջական ու քեզ հավասար մարդ չկա: Ու դու զգում ես, որ նրանք մտահոգվում են քեզ համար ու դրա համար էլ սահմանել են պատիժներ, որ դու ստանում ես, երբ խախտում ես ճիշտ ու տեղիին կանոնները: Իսկ մեկ այլ կարևոր բան կա. ինչքա~ն շատ են աշխատել , որ ձեռք են բերել լիքը հովանավորներ,
     ձեռք բերել 1000 մասնակից: Չէ, դա ուղղակի ոչ թե PR -ի արդյունք է, այլ երկարատև աշխատանքի:
     Լավ, բա որ ունենում ես աշխարհի ամենաբարի ու ամենախիստ , ամենաջիգյարով և ամենաուժեղ ջոկատավարը, ու դու նրանով, այո, հպարտ ես: Ամենան: Դու ունենում ես 24 առարկա, 24 դաս, 24 տարբերություններ ու 24 տարբեր աչքեր: Դու ունենում ես Մադլենին, ով ամբողջ սրտով աշխատում է բոլորի համար ու երբեք չի հոգնում աշխատանքից` իր քնքշության հետ մեկտեղ: Այսինքն դու ունենում ես «քնքուշ աշխատասիրություն» դասը: Ունենում ես ամենասիրուն զույգը` «սեր» դասը` Գոհար և Ռազմիկ: Ունենում ես Սիրանույշին, ով , չնայած իր տարիքին, անմեղ ու հավես մարդ է` օգնող ու աջակցող: Դու ստանում ես «անմեղ» դասը: Դու անցնում ես մի դաս, որը կոչվում է «խանդավառ արև»: Եվ որովհետև դու ամեն անգամ հանդիպում ես Արմինեի ու Վաղարշի արև հայացքները: Դու ունենում ես համեղ ու «օգտակար» դասը, որովհետև Ալֆրեդը շատ համեղ է պատրաստում միշտ: Դու զգում ես, որ Արեգը, Էդուարդը ու Տիգրանը քեզ տվել են «լուրջ պրոֆեսսիոնալիզմ» դասը, որովհետև հասկանում ես, թե գործի ի~նչ մասնագետ են նրանք: Դու Էլիզայից սովորում ես « հոգատար ու հետաքրքիր» դասը, որովհետև նա քո նկատմամբ քրոջ պես հոգատար ու բարի է: Արտավազդը քեզ «հումոր» դասն է սովորեցնում` անընդհատ կրկնելով իր հումորները: Դե Մարտինը քեզ սովորեցնում է «ինքնասիրություն» դասը: Գիտես` ինչու: Որովհետև նա քեզ ցույց է տալիս, որ դու տարբերվում ես շատերից քո առանձնահատուկ դիմագծերով ու շարժումներով ու դու պետք է գնահատես դա: Հետաքրքիր է, որ դու հանդիպում ես բոլորից տարբեր Ալբերտին, Մեթյուին ու Նարեկին, որովհետև նրանց նման ոչ ոք չի կարող լինել (ի դեպ նրանցից երկուսը սփյուռքահայեր են): Ու դու ստանում ես « ուրիշ» դասը: Դու ճանաչում ես Ժորային: Դու հասկանում ես, որ քո ջոկատում կա քո մեծ նմանատիպը, քո հոգեբանը` Արուսը, կա քնքուշ Լիան: Սովորում « հարմոնիա » դասը: Հանդիպում ես Լիպարիտին, ով սովորեցնում է հայրենասիրություն Հանդիպում Արգիշտին, ով դեռևս չլինելով քո ջոկատից, ջոկատիդ համար վրաններ է բերում: «Հոգատար» դասը: : Դե Մարիկը` մեր ջոկատավար Աստղիկի քույրը, «ոգևորություն» դասն է քեզ տալիս: Դու Աստղիկին հանդիպելիս հասկանում ես, թե որն է գյումրեցի հրաշալիքը: «Հրաշալիք» դասն ես սերմանում: Ու վերջապես դու «բարություն» դասն ես սերմանում, որովհետև Համլետը ` աշխարհի ամենաբարի մարդը, քո մեծ եղբայրն է դառնում, քեզ օգնում ողջ ընթացքում, շատ սիրալիր է...լավ, ընդհանրապես, բարությունը, նրան հանդիպելուց հետո, ինձ համար ոչ թե զգացում է, այլ մարդ: Տեսա~ք` քանի դաս սովորեցի: Բա որ 24 դաս միացնում ենք իրար..... մի աշխարհ արժե: Եվ դուք ապրում եք ձեր ձևավորած աշխարհում, պատրաստում ուտելիքներ հենց ձեր ձեռքով ու ....ու ապրում եք մի տանիքի տակ, միասին, մեկը մյուսի հետ ու համար:
     Մենք յուրահատուկ ենք բոլորից մեր միասնականությամբ ու ամենահամեղ համեմունքն ենք լցնում Սևան Ստարտափի վրա: Պարզ ներկայացրի երևի: Կարծում եմ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7909 | 0 | 0
Facebook