Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես ստեղծել բիզնես` ունենալով չնչին ռեսուրսներ

12:28, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
Ինչպես ստեղծել բիզնես` ունենալով չնչին ռեսուրսներ

Այսօր Սևան Ստարտափ Սամմիթ 2017_ի 3-րդ ջոկատում CampFire Pitch -ի հյուրն էր մարքեթոլոգ Միքայել Պողոսյանը։Թեման էր մարքեթինգը, բիզնեսը` սկսած չնչին ռեսուրսներից։Ներկա հաճելի մթնոլորտում տեղի ունեցավ ինտերակտիվ շփում, փորձի փոխանակում։ Միքայել Պողոսյանը ներկայացրեց իրատեսական մարքեթինգին հասնելու 5 կետեր, որոնց շնորհիվ նա այսօր հասել է մեծ հաջողությունների և բազմաթիվ սխալներից դասեր քաղելով վերջապես հասել եղած նպատակին։Ներկայացրած 5 կետերն էին.
     1.գիտելիք
     2.ինֆորմացիա
     3.ժամանակ
     4.միջոց
     5.կապ
     Այս 5 կետերը կարծես թե կերտում են իրական մարքեթինգ և հանդիսանում դրա կմախքը։
     CampFire Pitch-ի ընթացքում Միքայելը ավելի խորը պարզաբանեց այս կետերի կարևորությունը ։Նա ներկայացրեց նախ գիտելիքի և ինֆորմացիայի պակասի դեպքում առաջացած խնդիրները և դրանց հաղթահարման ձևերը։Սակայն մեծ կարևորություն կա գործը սկսելիս զինված լինել անհրաժեշտ ինֆորմացիայով և յուրաքանչյուր քայլը ուսումնասիրել բոլոր կողմերից, որպեսզի անտեղյակ լինելը խոչընդոտ չդառնա։
     Գործը սկսելուց առաջ անպայման պետք է հաշվի առնել, թե արդյոք կա ՞ ազատ ժամանակ, որպեսզի ամբողջովին տրվենք տվյալ նպատակին և չգրանցենք ժամանակի կորուստ։Կարճ ասած` պետք է ունենալ հատուկ ժամանակ` տրամադրելով միայն այդ գործին։ Միքայելը իր խոսքում անընդհատ շեշտում էր կապի դերը մարքեթինգի ոլորտում։Նա, մասնակցելով տսրբեր կամավորական աշխատանքների, շփվելով տարբեր ոլորտի մարդկանց հետ, ձեռք է բերել աջակից խումբ, որի շնորհիվ սկսած բիզնեսը կարողանում է արագորեն տարածվել, ճանաչում ստանալ, մի շարք ծախսեր կարողանում են կրճատվել և ընդհանուր առմամբ բիզնեսն ունենում է բազմաթիզ գործընկերներ ու հովանավորներ, ովքեր հանդիսանում են բիզնեսի իրականացման լավագույն միջոցներից մեկը։ Միքայելը ավելի մանրամասն խոսեց այս թեմաների, չնչին միջոցներով բիզնեսի startup-ի մասին և իր կյանքից օրինակներ, դեպքեր բերելով իր խոսքը ավելի արտահայտուն դարձրեց։Ներկա գտնվողները ևս մեծ մասնակցություն ունեցան հանդիպմանը` պստասխանելով Միքայելի բազմաթիվ հետաքրքիր հարցերին և քննարկելով բիզնեսի հետ կապված մի շարք խնդիրներ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8055 | 0 | 0
Facebook