Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Sevan Startup Summit- ը մեկնարկել է

12:21, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
Sevan Startup Summit- ը մեկնարկել է

Sevan Startup Summit 2017
     Սևան Ստարտափ Սամմիթը ոչ ֆորմալ վրանային ճամբար է Հայաստանում։Ծրագրի ընթացքում ստարտափ թիմերը ներկայացնում են իրենց ստարտափ ծրագրերը համախոհներ և ներդնողներ գտնելու համար։ Ճամբարային փուլից առաջ ստարտափերը անցնում են հայտագրման և հարցազրույցի փուլեր և ի վերջո հասնում ճամբարային վերջնական փուլի։ Այս փուլում նրանք ներկայացնում են իրենց ստարտափ ծրագրերը՝ցույց տալով իրենց խնդիրը, այն մասին, թե ովքեր կարող են բախվել այդ խնդրին և թե ինչ լուծում է առաջարկում իրենց ստարտափ ծրագիրը։Սևան Ստարտափ-ի շրջանակներում իրականացվող workshop–երի ընթացքում ստարտափ թիմերը ինտերակտիվ ձևով, հարց ու պատասխան փուլով շփվում են նոր ստարտափ թիմերի հետ, իրականացնում փորձի փոխանակում, ձեռք բերում նոր գիտելիքներ և, ինչու ոչ, նոր հովանավորների շնորհիվ ստանում ֆինանսական աջակցություն։ Ստարտափ թիմերից բացի ծրագրում ընդգրկվում են լուսանկարիչներ, լրագրողներ և կամավորներ։ Այս տարի Սևան Ստարտափը իրականացվում է հուլիսի 24–ից 31–ը Սևանա լճի ափին։ Այն երկու անգամ ավելի շատ մասնակիցներ են ընդգրկվել ծրագրում, և սա համարվում է մեծ հաջողություն։
     Սևան Ստարտափի հիմնական մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 40000 դոլար, իսկ այլ հովանավորների շնորհիվ այլ ընդլայնվել է ՝ դառնալով 200000 դոլար։ Իրականացվում են, Big Battle, Brand Battle-եր, որոնց ժամանակ ստարտափ թիմերը 3-4 րոպեանոց speech -երով ներկայացնում են իրենց ծրագրեը, բաժանվում մի քանի զույգերի և անցնում հարց-պատասխան փուլի։ Ճամբարի վերջին օրը իրականացվում է հիմնական մրցույթ-battle -ը, որի ժամանակ որոշվում է վերջնական հաղթող ստարտափ թիմը։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5620 | 0 | 0
Facebook