Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳԱՐՈՒՇ ՀԱՐՅԱՆՑ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
09:32, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
ԳԱՐՈՒՇ ՀԱՐՅԱՆՑ


     """"""""""""""""""""""""
     ԱՆՏԻԱՂՈԹՔ

Աստված, քեզանից ես չեմ աղերսում
     հարթաթաթ տողեր՝
     իրենց իսկ տափակ ասելիքներով,

ես ուղիղ ճամփի կոչված ճամփորդ եմ,
     թե ցանկանում ես,
     մորեմերկ անգամ ընկերացիր ինձ,

հոգու եվ ոգու սահմաններն անցնենք,
     մնանք ինքնիշխան,
     հաղթողի նման նահանջներն ատենք,

այլ ոչ թե ճղճիմ դավաճանի պես
     մոլորվենք, լռենք,
     մինչու ձայն հանի երկրորդ եսը մեր

եվ վերադառնա մոր կերպարանքով՝,
     հորը չդաված,
     որովայնով էլ հայրենիք չառած,

եկ չապրենք հանկարծ անցյալն ուրացած․
     ներկան խճողած,
     ապագայից էլ անտեղյակ վարքով,

վերահառնում է ժամանակը մեր,
     պարտք ենք հավերժին
     հայր ու որդու պես հավիտենաբար։

Հուլիսի 27, 2017 թ․, Լոս Անջելես։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3812 | 0 | 0
Facebook