Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Ֆրոտտերիստի խոստովանությունը (18+)

15:05, կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Ֆրոտտերիստի խոստովանությունը (18+)
     Ավարտական դասարանում, երիտասարդ ուսուցչուհին անմիջապես գրավեց իմ ուշադրությունը: Գեղեցիկ էր, հմայիչ: Թաքուն սիրում էի նրան: Դասարանի գերազանցիկն էի, և առաջին շարքում էին նստեցրել՝ ուսուցչական սեղանի դիմաց: Հաճախ, դիտմամբ գրիչը գցում էի գետնին, որպեսզի այն փնտրելու համար հնարավորություն ունենայի տեսնել ուսուցչուհու ոտքերը: Հատկապես գրավիչ էր, երբ դասամատյանը լրացնելիս կռանում էր և շորի բացվածքից երևում էր ճերմակ կուրծքը: Երազներիս մեջ ամեն օր հայտնվում էր մերկ ուսուցչուհին` և ինձ երազախաբ անում:
     Դասերն ավարտելուն պես, աշակերտները վազում էին դուռը, հաճախ էլ, խցանումներ էին լինում: Մի անգամ խցանումների մեջ, երբ իմ առջև ուսուցչուհին էր, երեխաներն ինձ հրելով մոտեցրեցին նրան: Սեղմվելով, ակամա, բռնեցի նրա կոնքերից: Այդ պահին անդամս էլ լարվեց: Ուսուցչուհին շուռ գալով ապտակեց ինձ: Ճիշտ է, ձեռքերս թուլացան և նրա մատները տպվեցին դեմքիս, սակայն այն ուղեկցվեց հեշտանքի բուռն զգացողությամբ:
     Դպրոցն ավարտելուց հետո, չէի մոռացել հեշտանքի հասցրած նրա ապտակը: Սեռական գրգռվածություն և բավականություն էի ստանում մարդաշատ վայրերում, հատկապես՝ հասարական տրանսպորտում, հպվելով, սեղմվելով անծանոթ կանանց: Չնայած որևէ տեղ գնալու նպատակ չէր լինում, սակայն պիկ ժամերին խցկվում էի տրանսպորտում` նախընտրելով կանանց շրջապատը: Որևէ գեղեցիկ աղջկա հետույքին սեղմվելով, առնանդամս նրանց հպելով, ստանում էի գերագույն հաճույք, որն ուղեցվում էր հեշտանքի զգացողությամբ: Պատահում էին կանայք, որոնց դուր էր գալիս իմ հպումները` հարմար դիրքով կանգնում էին և ես շարունակում էի շփվել: Պատահում էին նաև՝ ապտակողներ: Բայց նրանց ապտակները ինձ հետ չէին պահում իմ ցանկություններից: Մի անգամ էլ սպորտդահլիճում, ընկերներիս ներկայությամբ, աղջկա հետ գրկախառնվելիս, անկախ իմ կամքից, բնազդաբար, ոչ կոնտակտային հարաբերություններ ունեցա: Սպիտակ շալվարս ներծծվեց սերմնահեղուկով: Երբ ընկերներս սկսեցին բարձրաձայն ծիծաղել, ամոթից դուրս վազեցի:
     Օրերն անցնում էին, սակայն շարունակում էի զբաղվել «սիրած» գործով, գիտակցելով, որ անհնար էր այդպես շարունակելը: Բավականին տարիք ունեի, երբ իմ հասակակիցներն իրական սեռական հարաբերություններ էին ունենում աղջիկների հետ, ամուսնանում, իսկ ես բավականություն էի ստանում անծանոթներին շորերիս տակից անդամս հպելուց: Գրագետ էի, հասկանում էի, որ շեղվել եմ, բայց ամաչում էի որևէ մեկին պատմել կամ բժշկի դիմել:
     Սիրահարվել նույնպես չէր հաջողվում:
     Ստիպված էի թաքուն դիմել բժշկի օգնությանը: Բուժումը երկար տևեց, սակայն կարողացա հասնել ցանկալի արդյունքի: Սիրահարվեցի մի գեղեցիկ աղջկա, ում հետ էլ կարողացա ավանդական սեռական հարաբերություններ ունենալ: Վերջ դրվեց իմ շեղվածությանը:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
23526 | 2 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ
SSS
SSS 15:43, 27.09.2017
Froteristn inch e?
???
??? 15:52, 27.09.2017
froteristn hachuyq e stanum u hasnum heshtanqi,erb hasarakakan transportum aranc shorern hanelu arnandamy qsum, shpum e kananc .