Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես Դերենիկ Դեմիրճյանը կին փախցրեց... «Սերը և մեծերը»

12:59, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Ինչպես Դերենիկ Դեմիրճյանը կին փախցրեց... «Սերը և մեծերը»
     Հատված «Գիշերային կյանք» ռադիոծրագրի ուղիղ եթերից (12.07.2012թ.), հեղինակ հաղորդավար՝ Հայկ Բլբուլյան
    
     Հայ նշանավոր գրող Դերենիկ Դեմիրճյանին շատ դժվար պիտի լինի դասել այն հանրահայտ մարդկանց շարքին, ովքեր հանրությանը հայտնի են իբրև «աղմկոտ» անհատներ: Սկանդալները, սիրային «ասպատակությունները», գինարբուքներն ու զանազան խենթությունները ոչ մի կերպ չեն ներդաշնակում նրա մարդկային նկարագրի հետ ու չեն «զարդարել» նրա գրողական կյանքը: Բայց և այնպես, Դեմիրճյանի կյանքում էլ կան քիչ հայտնի դրվագներ, որոնք կարճատև բռնկումների նման գալիս են խզելու նրա արտաքուստ միապաղաղ օրերի շղթան և հերթական անգամ վկայելու, որ անքննելի են հոգու և հույզերի աշխարհները: Այդպիսի մի պատմություն տեղի է ունեցել 1920-ական թվականների սկզբին: Ճիշտ է, պատահածի մասին չափազանց քիչ բան է հայտնի, սակայն պահպանված տեղեկություններն ու վավերագրերը թույլ են տալիս շարադրելու նրա անձնական արկածի այդ դրամատիկ դեպքերի հակիրճ ժամանակագրությունը:
Ինչպես Դերենիկ Դեմիրճյանը կին փախցրեց... «Սերը և մեծերը»
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7821 | 0 | 0
Facebook